×


Նազենին, Սիրուշոն, Էմմին, Հայկոն, Անահիտ Սիմոնյանը եւ մյուսները շնորհակալություն են հայտնում:)

Շնորհակալություն մեր բազմաթիվ ընթերցողներին BRAVO.am-ն իրենց ամենօրյա ուղեկիցն ու ընկերը դարձնելու համար: Շնորհակալություն հայկական եւ արտասահմանյան շոու- բիզնեսի եւ մշակույթի ներկայացուցիչներին, որ ստեղծագործում են եւ նորությունների աղբյուր հանդիսանում մեզ համար: Այսօր, առավել քան երբեւէ տեղին է շնորհակալությունների այս շարքը. հունվարի 11-ը Շնորհակալության միջազգային օրն է:):

Սիրուշոն


Այս տոնն անկասկած կարելի է ամենից “բարեհամբույրն’’ անվանել:): Շնորհակալություն բառն իր մեջ մոգական ուժ է պարունակում, նույնիսկ զբոսաշրջիկի` վատ ակցենտով հնչող երախտագիտության խոսքը հաճելի է տեղացիներին: Ցանկալի է փոքրոգություն չանել եւ հարկ եղած դեպքում միմյանց շնորհակալություն հայտնել ;): 

Շնորհակալություններով լի են լինում նաեւ անվանի մարդկանց ելույթները, որոնք, իհարկե, հաջորդում են հեղինակավոր կամ հերթական մրցանակ ստանալու արարողությանը:): “Աստղային” է (եւ ոչ միայն:)) հետեւյալ շարքը` “Շնորհակալություն ծնողներիս, քույրերիս ու եղբայրներիս, ընկերներիս, կոլեգաներիս, բնությանը, Աստծուն…”:): Իսկ ինչի՞ համար եւ ու՞մ եք շնորհակալ դուք, ցանկության դեպքում կիսվեք մեզ հետ մեկնաբանությունների հատվածում:

Բեյոնսեն


Արտիստների` պատմական պահերը ֆիքսած լուսանկարներից բացի, առաջարկում ենք դիտել նաեւ շնորհակալություններով լի տեսահոլովակները:): 

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
BRAVO.am





Կարդալ ավելին

Quality Sign BW