Արսեն Սաֆարյանի չորրորդ մենահամերգն արդեն պատմություն է:): Մոտ երկու ամիս նախապատրաստական աշխատանքներից հետո նոյեմբերի 23-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նա կատարեց իր արդեն ճանաչված եւ դեռ չլսված երգերը:
Արսեն Սաֆարյանը
Հանդիսատեսը զբաղեցրել էր իր տեղը, գործընկերներն ու մտերիմները եւս դահլիճում էին, աշխատակազմը պատրաստ էր, իսկ դա նշանակում էր` ժամանակն է սկսել… Արսենի հուզմունքն անցավ, երբ վառվեցին բեմի լույսերն ու հնչեցին ծափողջույնները: Նա երգում եւ զրուցում էր իր ունկնդրի հետ:
Սոֆի Մխեյանը, Անդրեն եւ Նազենի Հովհաննիսյանը` Արսեն Սաֆարյանի մենահամերգին
Երգչի նախորդ մենահամերգը հինգ տարի առաջ էր: Դադարը երկար էր, իսկ պատճառը` մեկը.“Այդ ընթացքում նոր երգեր էի ձայնագրում, տեսահոլովակներ նկարահանում, որպեսզի նոր նյութ կարողանայի մատուցել հանդիսատեսին”,-BRAVO.am-ի հետ զրույցում պատմեց Արսեն Սաֆարյանը:
Արսեն Սաֆարյանի մենահամերգին
Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ նաեւ երգչի 4-րդ ձայնասկավառակի շնորհանդես-վաճառքը: “Սիրո աղոթք” ալբոմում զետեղված երգերի հեղինակները ինքն ու եղբայրն են` Արթուր Սաֆարյանը: Առաջիկայում նա նոր տեսահոլովակ էլ կներկայացնի:):
Շուշաննա Թովմասյանը` Արսեն Սաֆարյանի մենահամերգին
Մոտ երկու ժամ տեւողությամբ համերգի ընթացքում եղան նաեւ պրեմիերաներ, Արսեն Սաֆարյանը դուետով հանդես եկավ Լիանայի եւ Վարդան Բադալյանի հետ: Պարային համարների պակաս չէր զգացվում. պարուսույց Արթուր Զաքարյանի եւ վերջինիս խմբի հետ երգիչն աշխատել է նաեւ իր նախորդ մենահամերգների ժամանակ:
Ավարտին հնչած շնորհակալական խոսքերից հետո երեկոյի գլխավոր “մեղավորին” հետնաբեմում դիմավորեցին ընկերներն ու մտերիմները` շնորհավորելու կատարած աշխատանքի համար: “Ավելի ինքնավստահ էի, քանի իմ նախորդ համերգների ժամանակ: Կարող եմ նաեւ նշել, որ հնչողությունն ու լուսավորությունը եւս լավն էին”,-ասաց նա:
Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: