Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը նոյեմբերին առաջին անգամ կմայրանա: 2012-ի հունիսին ամուսնացած մարզուհին ու ամուսինը` Էրիկ Կարապետյանը, տղային անվանելու են Վաչե.“Որոշել ենք սկեսրայրիս պատվին անվանել: Արդեն ինձ պատկերացնում եմ մայրիկի կարգավիճակում, բայց միայնակ չեմ խնամելու, տատիկներն ինձ անպայման կօգնեն”:
Նազիկ Ավդալյանի որդին կծնվի նոյեմբերին
Նա BRAVO.am-ի հետ զրույցում նշել է` ոչ միայն երեխայի խնամքի հետ կապված գրքեր է կարդում, այլեւ անգլերեն է պարապում իր գիտական թեզը գրելու համար. “Հիմա Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում հայցորդ եմ, թեզիս թեման կանանց ծանրամարտի մարզման մեթոդիկան է: Երեք տարվա ընթացքում պետք է պաշտպանեմ”:
Մարզիկ-ամուսիններ Նազիկ Ավդալյանն ու Էրիկ Կարապետյանը
Նազիկ Ավդալյանը դեռ նախորդ հարցազրույցի ժամանակ հայտնել էր, որ իր նպատակներից մեկը կանանց ծանրամարտի մարզադպրոց ստեղծելն է.“Եթե չվերադառնամ պրոֆեսիոնալ սպորտ, ապա կիրականացնեմ երազանքս, իսկ եթե վերադառնամ, մարզադպրոցն ավելի ուշ կստեղծեմ: Կարծում եմ` կարիք կա, քանի որ դահլիճներում հիմնականում տղաներն են պարապում, իսկ աղջիկները կաշկանդվում են: Պլանավորել եմ, որ իմ դպրոցում աղջիկներն առանձին մարզվեն, ինչը նրանց կոգեւորի, եւ այս մարզաձեւն ավելի մասսայական կդառնա”:
Նազիկ Ավդալյանի որդին կծնվի նոյեմբերին
Գյումրիում ծնված մարզուհին վանաձորցի ամուսնու եւ նրա ընտանիքի հետ այժմ ապրում է Երեւանում.“Սիրում եմ քաղաքով զբոսնել, հիմա ավելի հաճախ ենք թատրոն, կինոթատրոն եւ ժամանցի տարբեր վայրեր այցելում”:
BRAVO.am
Լուսանկարները` Նազիկ Ավդալյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: