×


Նազիկի եւ Արթուրի որդու 5-ամյակն ու մկրտությունը

Դերասան-ամուսիններ Նազիկ Բաղդասարյանն ու Արթուր Գեղամյանն իրենց բալիկի 5-ամյակի օրը նաեւ նրա մկրտության արարողությունն են կազմակերպել: Դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ իրենց նպատակն իրագործելու համար սպասել են Դանիելի 5-ամյակին:

«Տղայիս շատ երկար նախապատրաստել էինք, պատմել մկրտության կարեւորության մասին, նաեւ` ինչպես պետք է անցնի արարողությունը: Երեւի հենց դա էր պատճառը, որ նա մեծ մարդու նման կանգնած հետեւում էր տեր հոր հրահանգներին»,-նշել է Նազիկը:


Դանիելի մկրտության արարողությունը տեղի է ունեցել Մրգաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցում, կարգը վարել է Տեր Սահակ Մարտիրոսյանը, իսկ կնքահայրը եղել է զույգի ընկերներից երաժիշտ Գարիկը:

«Եկեղեցու արարողակարգից հետո առիթը նշեցինք ռեստորաններից մեկում: Ամբողջ ձեւավորումն իմ ձեռքով էի արել` մոմեր, զամբյուղ, գինու ձեւավորում, իսկ տարոսիկները, որոնք կավե հրեշտակներ էին, Դանիելն իր ձեռքով էր ներկել»,-պատմել է դերասանուհին:

Նազիկի եւ Արթուրի որդու մկրտության արարողությանը


Նրա խոսքով` որդին վայելել է օրն ընկերների հետ. «Մեզ համար ամենակարեւորը նրա ուրախությունն էր: Ամբողջ օրը խաղաց եւ վազվզեց մեր հյուրերի բալիկների հետ: Իսկ տորթի մոմերը միասին փչեցինք. ամեն տարի իմ երազանքը նույնն է, որ մեր տղան միշտ առողջ լինի եւ Աստված պահապան լինի նրան»:

BRAVO.am-ը շնորհավորում է Դանիելին` նրան եւ բոլոր երեխաներին մաղթելով առողջ եւ անհոգ մանկություն։

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Հովհաննես Բորանյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին