Այս տարվա գարնանը Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում պսակադրված դերասանուհի Նաիրա Մովսիսյանն ամուսնալուծվել է: Բաժանության լուրը BRAVO.am-ի հետ զրույցում հաստատեց արդեն նրա նախկին ամուսինը` Վան Հակոբյանը:
Նաիրա Մովսիսյանը եւ Վան Հակոբյանը բաժանվել են
Թեմայի շուրջ փորձել ենք զրուցել նաեւ Նաիրայի հետ, ով նշել է, թե այլեւս չի ցանկանում հանրայնացնել անձնական կյանքը.«Ովքեր բարձրաձայնել են, թող նրանք էլ մեկնաբանություն տան»:
Վան Հակոբյանը եւ Նաիրա Մովսիսյանը
Դերասանուհին նաեւ հայտնել է, որ այսուհետեւ լրատվամիջոցների հետ նախընտրում է խոսել միայն իր ստեղծագործական նորությունների մասին. «Նման թեմաներով, խնդրեմ, որքան պետք լինի, սիրով կզրուցեմ»:
BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Նաիրա Մովսիսյանի անձնական արխիվից


×
26,245





