Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը մարտի 16-ին իր մտերիմների հետ նշել է 25-ամյակը: BRAVO.am-ը 2012-ին եւս անդրադարձել էր նրա ծննդյան տարեդարձին, իսկ այս տարի մեր ֆոտոխցիկը ֆիքսել է խնջույքի ամենահետաքրքիր ակնթարթները:):
Ռոզի Ավետիսովան, Տաթեւիկ Ադումյանը եւ Նաիրա Մովսիսյանը
Մեզ հետ զրույցում հոբելյարը պատմել է, որ իրեն անակնկալներ են մատուցել դեռ գիշերվանից, ստացել է զանգեր, շնորհավորանքներ, նվերներ, որոնց թվում` ծաղիկներ, փուչիկներ, զարդեր.“Առաջինը մայրիկս վարդ նվիրեց: Նրա ամենակարեւոր նվերն այն է, որ ինձ կյանք է պարգեւել: Անսպասելի էր, որ ուղիղ կեսգիշերին “Սկայպ”-ով զանգահարեցին Միացյալ Նահանգներում բնակվող պարող Միհրանի եւ ռեժիսոր Գոռի ծնողները` Կարո Կիրակոսյանն ու Ալլա Պողոսյանը: Նրանք մոմեր էին դրել, որոնք միասին օնլայն փչեցինք:), բացի այդ ուղարկել էին ծաղիկներ եւ բնական վարդերով զարդարված տորթ: Ինձ համար շատ հարազատ մարդիկ են, կարծես երկրորդ ծնողներս լինեն, զգացված եմ ջերմ վերաբերմունքից”:
Նաիրա Մովսիսյանի ծննդյան տարեդարձի տորթը նվիրել են պարող Միհրան Կիրակոսյանի ծնողները
Նաիրան իր մտերիմների հետ խնջույքը շարունակել է երեւանյան ռեստորաններից մեկում, որին ներկա են եղել դերասան ընկերներից Ռոզի Ավետիսովան, Մարինա Խաչատրյանը, Տաթեւիկ Ադումյանը, երգչուհի Ալլա Նավասարդյանը եւ ուրիշներ.“Միայն շատ հարազատ մարդկանց` 30 հոգու հետ եմ նշել: Ընկերներիցս մեկն էլ ասաց` եթե քիչ մարդկանցով եմ նշում, ուրեմն հասունացել եմ: Ընտրում եմ իմ ընկերներին ու խնդրում, որ երրորդ անձինք չխառնվեն նույնիսկ իրենց բացակայությամբ”:
Նաիրա Մովսիսյանը
Հաճախ կրելով իր կարած զգեստները` այս անգամ դերասանուհին նախապատվությունը տվել է “Ralph Lauren” ապրանքանիշի սպիտակ զգեստին.“Հագնելուց առաջ մի քիչ վախենում էի, որ կարող է ինձ ճանապարհին գողանան, որովհետեւ զգեստն ադամանդներով է պատված: Այն մեկ անգամ հագել եմ Միացյալ Նահանգներում ու բերել Երեւան”:
Ռոզի Ավետիսովան եւ Տաթեւիկ Ադումյանը
Ռեստորանից հետո էլ Նաիրա Մովսիսյանը ծննդյան տարեդարձը մինչեւ ուշ գիշեր շարունակել է նշել ընկերներից մեկի տանը.“Քանի որ իմ ընկերների հայրիկը երեկոյան պետք է Կանադայից ժամաներ Երեւան, մեր տանը խնջույքը շարունակելու փոխարեն առաջարկեցին իրենց տանը նշել: Այնքան լավ տրամադրություն ունեի, որ չեմ էլ խմել, չնայած` որքան էլ ալկոհոլ օգտագործեմ, չեմ հարբում: Միշտ բանականությամբ եմ առաջնորդվում, բայց միեւնույն ժամանակ շատ անկանխատեսելի եմ”:
Նաիրա Մովսիսյանն իր եղբայրների` Տիգրանի եւ Կարենի հետ
Դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում անկեղծորեն պատմել է, որ տարեդարձից մեկ օր առաջ մտադրված է եղել ընդհանրապես չնշել ու կորել բոլորի տեսադաշտից, նաեւ չի սիրում ռեստորանային միջավայր.“Բայց հիշեցի, որ ծնունդս իմ ամենասիրելի տոնն է եղել, որովհետեւ ապրում եմ: Չփոշմանեցի, որովհետեւ ընկերներս օրս տոն դարձրին: Պարզապես կուզեի մյուս տարիներին բացը լրացվի սիրելի տղամարդու ներկայությամբ: Երկրպագուներիս կողմից անակնկալներ եղան, բայց հերիք է ինձ նվերներ տան, ուզում եմ կողքիս ուժեղ տղամարդ տեսնել: Ինչպես անցած տարի մոմերը փչելիս, այս անգամ էլ ցանկությունս իրական սեր ապրելն է: Իմ սիրտը հիմա ազատ է...”:
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: