Նաիրա Մովսիսյանի` գարնանը տեղի ունեցած նշանադրության մասին տեղեկացրել ենք ապրիլին: Դերասանուհին պատրաստվում էր ամռանն ամուսնանալ, բայց ինչպես հայտնի է դարձել BRAVO.am-ին, զույգի պսակադրությունը չի կայացել:
Նաիրա Մովսիսյանն իր նախկին նշանածի` Վարդգեսի հետ
“Մենք եղել ենք ընկերներ ու կմնանք, ուղղակի գիտակցեցինք, որ մեր համատեղ կյանքն անհնար է: Նշանադրությունս չէր կարող PR քայլ լինել, որովհետեւ իմ կյանքի խնդիրն էր, ոչ թե հասարակության: Բամբասում են նաեւ, թե դա երրորդ կողմի պատճառով է եղել, բայց ուրիշը չի խառնվել մեր հարաբերություններին”,-ասել է նա:
Նաիրայի հավաստմամբ` բաժանումը սթրեսային չի տարել. “Բավական ժամանակ ունեցա, որ բանականորեն մտածեմ. շատ ծանր չտարա, որովհետեւ փորձում եմ կյանքս թեթեւ ապրել”:
Նաիրա Մովսիսյանը
24-ամյա դերասանուհին թեեւ չի ամուսնացել, բայց քանի որ հարսանեկան զգեստների հանդեպ թուլություն ունի, նոր ֆոտոշարքում նկարահանվելու համար հենց հարսի զգեստ է ընտրել:
“Արդեն հինգ անգամ հագել եմ հարսի շոր: Սնահավատ չեմ եւ չեմ կարծում, թե մինչ հարսանիքն այդպես վարվել չի կարելի: Մի քանի կադրում զգեստը ոչ թե կրել եմ, այլ մերկ մարմնիս առջեւ պահել, եւ հատուկ արվել են սեւ ու սպիտակ լուսանկարներ: Հարսանյաց զգեստով էլ կամուսնանամ, քանի որ քո սեփական շորը հագնելիս հուզվում ես”,- նշել է Նաիրա Մովսիսյանը:
Նաիրա Մովսիսյանի հարսանիքը չի կայացել
Ի դեպ, հարսանյաց այն զգեստը, որով եւ դերասանուհին ամռանը պետք է ամուսնանար, որոշել է ձեւափոխել եւ կրել Միացյալ Նահանգներում կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ. “Հարսի շորի նման, բայց երեկոյան զգեստ կլինի, որը կհագնեմ Ամերիկայում: Ինձ տեղեկացրել են, որ “Դոն Ժուան Ավիա” ներկայացման կերպարս նոմինանտ է “Կնոջ լավագույն կերպար” անվանակարգում: Շնորհակալ եմ, որ աշխատանքս աչքաթող չեն արել: Պետք է միայնակ մեկնեմ ներկա գտնվելու միջոցառմանը”:
Հրանտ Թոխատյանը, Նաիրա Մովսիսյանը եւ Լուիզա Ներսիսյանը "Դոն Ժուան Ավիա" ներկայացման ժամանակ
Նաիրա Մովսիսյանն այժմ նկարահանվում է սերիալներում եւ խաղում “Դոն Ժուան Ավիա” ներկայացման մեջ. “Թատրոնում երբեւէ մշտական աշխատանքի չեմ անցնի, չեմ սիրում ճաղերի ետեւում լինել, նախընտրում եմ ազատ աշխատել: Վերջերս հրաժարվեցի Սունդուկյանի անվան թատրոնում ներկայացվող բեմադրությունների մասսայական տեսարաններում խաղալուց, բայց ոչ այն պատճառով, որ ինձ “աստղ” եմ համարում, այլ ուղղակի նոր սերնդին բեմում աշխատելու եւ փորձ ձեռք բերելու հնարավորություն է պետք տալ”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Միքայել Պետրոսյանի եւ Նաիրա Մովսիսյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: