×


Նարե Գրիգորյան.«Հուսամ` հարսանիքս նշանդրեքիս պես անսպասելի չի լինի»

Նարե Գրիգորյանի հարսանիքը սարերի հետեւում չէ. նա ամիսներ առաջ նշանադրվել է, իսկ ընտրյալն օվկիանոսի մյուս ծայրում բնակվող Մովսեսն է: Երիտասարդ երգչուհին BRAVO.am-ին հայտնել է, որ երեք րոպե տեւած պատահական հանդիպումը ճակատագրական է դարձել իր համար:):

Նարե Գրիգորյանը` նշանածի հետ


«Այնքան մարդ կապ ունի մեր հանդիպման հետ` հորաքույրս, ընկերներս, որ հասկանում եմ` նա է, ում հետ պետք է կիսեմ կյանքս: Առաջին անգամ հանդիպել ենք նրա մեկնելուց երեք օր առաջ, երբ չհասկացա էլ ինչ կատարվեց: Հետո նա գտել է ինձ սոցցանցում, սակայն ընկերության հրավերը չնկատելու պատճառով այն ընդունել եմ միայն վեց ամիս անց:): Հիմա հետ եմ նայում ու հասկանում, որ կյանքում պատահական ոչինչ չի լինում. ճակատագիր էր»,-մեզ հետ զրույցում պատմել է նա:

Ինչպես զույգի հանդիպումն է պատահական եղել, այնպես էլ նշանադրությունը. «Օգոստոսի 14-ին գնացի նրան տեսնելու եւ չէի էլ կարող պատկերացնել, որ այդ օրն ենք նշանվելու: Շատ արագ ու անսպասելի ստացվեց, ինքնատիպ էր եւ բոլոր «ստանդարտներից» դուրս: Միասին եկեղեցի գնացինք, օրհնություն ստացանք եւ մի գողտրիկ վայրում ընթրեցինք: Այդ օրվանից հետո ամեն օր գնում էինք այնտեղ»:

Նարեն եւ Մովսեսն առաջիկայում կամուսնանան, սակայն օրը դեռ որոշված չէ. «Ծրագրել չենք սիրում, ամեն դեպքում հուսամ` հարսանիքը նշանդրեքի պես անսպասելի չի լինի, չնայած` Մովսեսը շատ անկանխատեսելի է նման հարցերում»:

Նարե Գրիգորյանը` հայրիկի եւ նշանածի հետ


Հարցին` արդյոք ամուսնությունից հետո սիրելիի հետ կտեղափոխվի ԱՄՆ մշտական բնակության, Նարեն հետեւյալն է ասել.«Նշանածս առաջին անգամ այստեղ եղել է 2014-ի ամռանը եւ շատ է հավանել մեր երկիրը: Այնպես որ, ոչ նա, ոչ էլ ես չենք կարող մեր կյանքը պատկերացնել առանց Հայաստանի: Մովսեսը շատ սիրեց իր պապենական հայրենիքը, իսկ իմ ամբողջ կյանքն է անցել Երեւանում, չեմ պատկերացնում կյանքս առանց այստեղի օդի, հողի ու ջրի: Նա դեմ չէ այստեղ ապրելուն, այնպես որ, կապրենք երկու երկրում էլ»:

Ինչ վերաբերում է Նարեի` երգչուհու կարիերային, ապա ընտրյալը միայն օգնում է.«Այդ հարցում ես ուղղակի բախտավոր եմ, որովհետեւ բացի նրանից, որ նա երաժիշտ է ու բազմաթիվ երգերի հեղինակ, ինչի համար հպարտ եմ, այլեւ քաջալերում է ինձ: Անբացատրելի ուրախ զգացողություն է, երբ հասկանում ես, որ կողակիցդ քեզ ընդունում է այնպիսին, ինչպիսին կաս: Մովսեսը շատ խելացի անձնավորություն է, ուժեղ, հոգատար, անսահման բարի, էլ ի՞նչ է պետք երջանիկ լինելու համար»:

Նարեն ասել է, որ պատրաստվում է շունչ տալ ապագա ամուսնու հեղինակած երգերին.«Ուրախ եմ, որ նրա գրած ստեղծագործութուններն եմ կատարելու: Խոստանում եմ առաջիկայում նոր երգեր ներկայացնել»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Նարեի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW