«ԱրմՔոմեդի» ծրագրի համահեղինակ-վարող Նարեկ Մարգարյանը հայր է դարձել։ Հումորիստի կինը՝ Մաշա Գասպարյանը, նրան որդի է պարգեւել։ Զույգի առաջնեկը ծնվել է հուլիսի 7-ին՝ 3,5կգ քաշով եւ 53սմ հասակով։
Նարեկ Մարգարյանը` կնոջ հետ
Երջանիկ հայրիկը «ֆեյսբուքյան» իր էջում հայտնել է բարի լուրը՝ հրապարակելով ստորեւ ներկայացված լուսանկարը։ Տղային անվանակոչել են Մարկ: BRAVO.am-ի հետ զրույցում Նարեկը նշել է, որ անունը որեւէ մեկի պատվին չեն ընտրել.«Մեր շրջապատում Մարկն առաջինն է, ուղղակի սիրում ենք այդ անունը»։
Կինն ու նորածին տղան շուտով դուրս կգրվեն ծննդատնից, մինչ այդ Նարեկն ուրախությունը կնշի մտերիմների հետ.«Այս պահին նկարահանումների եմ, բայց այսօր ընկերներիս հետ անպայման կնշենք»։
Նարեկ Մարգարյանի հրապարակած լուսանկարը
BRAVO.am-ը Մարկին եւ բոլոր փոքրիկներին մաղթում է առողջ եւ անհոգ մանկություն։
BRAVO.am
Լուսանկարները՝ Նարեկ Մարգարյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: