×


Նարեկ Ներսիսյանի եւ Մագդալենա Մնացականյանի “դրամատիկ սիրո պատմությունը”

Սեպտեմբերին մեծ էկրան կբարձրանա կինոռեժիսորներ Նարինե Մկրտչյանի եւ Արսեն Ազատյանի “Ապակե կախազարդը” գեղարվեստական ֆիլմը, որի գլխավոր դերերը մարմնավորել են երիտասարդ դերասաններ Նարեկ Ներսիսյանն ու Մագդալենա Մնացականյանը։

"Ապակե կախազարդը" ֆիլմի գլխավոր հերոսներ Մագդալենա Մնացականյանը եւ Նարեկ Ներսիսյանը


“Այսօր-Պլյուս” կինոընկերության իրականացրած ֆիլմում նկարահանվել են նաեւ դերասաններ Կարեն Ջանիբեկյանը, Լիդա Զաքարյանը, Սամսոն Ստեփանյանը, Վահագն Սիմոնյանը, Արմեն Աբելյանը եւ այլք։

Մագդալենա Մնացականյանը եւ Կարեն Ջանիբեկյանը "Ապակե կախազարդը" ֆիլմում


112 րոպե տեւողությամբ կինոժապավենը, ինչպես նշել են հեղինակները,  երիտասարդ զույգի դրամատիկ սիրո պատմություն է: Տղան, բանակում ծառայության ժամանակ հեռախոսազրույցից  իմանալով, որ իր սիրած աղջիկը հղի է, ինքնակամ լքում է զորամասն ու գնացքով ճանապարհվում նրա մոտ՝  հղիության ընդհատման վերաբերյալ միասին որոշում կայացնելու: Ճանապարհին՝  գնացքի մեջ տեղի ունեցած անհեթեթ սպանությունը, որ գլխավոր հերոսի կարծիքով` իր պատճառով է տեղի ունեցել, նրան ստիպում է փոխել որոշումը, քանի որ մեղքի զգացումը նրան հանգիստ չի տալիս:

Նարեկ Ներսիսյանը "Ապակե կախազարդը" ֆիլմում


BRAVO.am-ը խոստանում է շուտով նոր եւ ուշագրավ մանրամասներ ներկայացնել “Ապակե կախազարդի” մասին, իսկ մինչ այդ առաջարկում ենք դիտել ֆիլմի թրեյլերը:

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է “Այսօր-Պլյուս” կինոընկերությունը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին