“Լավանալու են սաղ, թեթեւ վնասվածքներ են, լուրջ բան չկա”. այս խոսքերը BRAVO.am-ի հետ զրույցում քիչ առաջ ասել է “Մեծ Հայք”-ի ռեփեր Նարեկը, որը երեկ վթարի ենթարկված ռեփեր Ֆելոյի երկվորյակ եղբայրն է:
“Մեծ Հայք”-ի Նարեկը եւ A Chilla-ն
Դեպքը տեղի է ունեցել մարտի 5-ին` Իսակովի պողոտայում` Արարատյան մաքսատան հարեւանությամբ: “ՎԱԶ 2102” մակնիշի ավտոմեքենան վարող 25-ամյա Ֆելիքս Պետրոսյանը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել էլեկտրասյանը:
“Ֆելոյին բան չի եղել”,-BRAVO.am-ին ասել է Նարեկը` հավելելով, որ մարմնական վնասվածքներ են ստացել նույն մեքենայում գտնվող 26-ամյա Արսեն Երեմյանը եւ 33-ամյա Արման Մանուկյանը:
Ֆելիքսի վարած “ՎԱԶ 2102” մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը (Լուսանկարը` Գագիկ Շամշյանի)
Ռեփերից մենք տեղեկացանք, որ Արսենը ռեժիսոր է, Արմանը` օպերատոր, իսկ մեքենան նախատեսել էին օգտագործել նկարահանումների ժամանակ. “Մեր ավտոն էլ չի”:
BRAVO.am-ը նաեւ հետաքրքրվել է, թե ի՞նչն է ավտովթարի պատճառ հանդիսացել: “Անզգուշություն չէր, Ֆելոն խմած չէր… Ոչ ոք մեղավոր չի. սաղ լավ ա”,-ասել է Նարեկը:
Պատրաստեց Լիլիթ Բաբայանը/Bravo.am/
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: