BRAVO.am-ն այս ամսվա սկզբին տեղեկացրեց, որ “Շանթ”-ը կներկայացնի նոր շոու-ծրագիր, հաղորդավարներն էլ կլինեն Սոֆյա Պողոսյանն ու Եգոր Գլումովը: “Just the Two of Us” հայտնի նախագծի հայկական “Դուետ” տարբերակի մեկնարկային եթերը նախատեսված է այս կիրակի:
Սուրեն եւ Քրիստինե զույգը
10 երգիչ, որոնք զույգ են կազմել դերասանների եւ պարողների հետ, նախագծի շրջանակում 12 շաբաթ հեռուստադիտողին կներկայանան երաժշտական համարներով: Նշենք, որ գալա համերգները թեմատիկ են. կլինեն ռոքի, ժողովրդական երաժշտության, մյուզիքլի օրեր եւ այլն:
“Մեր եթերում առաջին անգամ ենք նման ձեւաչափ ներկայացնում: Հայտնի կատարողները հանդես կգան իրենց համար անսովոր ոճերում: Յուրաքանչյուր զույգ իր ելույթը փորձում է ինքնատիպ շոուի վերածել: Շատ անակնկալներ են սպասվում”,-նշել է նախագծի պրոդյուսեր Աննա Դավթյանը:
Նարե եւ Մովսես զույգը
Նախագծի մեկնարկի առթիվ Երեւան ժամանած բրիտանական “BBC Worldwide” ընկերության միջազգային նախագծերի շրջիկ խորհրդատու Սայմոն Քուիգլին մասնակիցների հետ ծանոթանալուց հետո նշել է, որ շատ լավ թիմ է հավաքել. “Եթե առանց նայելու պարզապես ունկնդրենք զույգերի կատարումները, ապա դժվարությամբ կտարբերենք երգիչներին “չերգողներից”: Կան շատ լավ ձայներ եւ ոչ այնքան հզոր ձայներ: Բայց վերջիններս լավ տեսանյութերի թեմա կարող են լինել: Բավական տպավորված եմ “Շանթ” հեռուստաընկերությամբ, աշխատակազմով եւ միջազգային նախագծերի շրջանառությամբ”:
“Դուետ”-ի չորրորդ գալա համերգից հետո մրցակցությունը կթեժանա. զույգերը կսկսեն լքել նախագիծը ժյուրիի գնահատականների եւ հեռուստադիտողի քվեարկության հանրագումարի արդյունքներով: Իսկ հաղթողների անունները հայտնի կդառնան Ամանորից առաջ:):
"Դուետ" երաժշտական նախագծի ժյուրին
Ստորեւ ներկայացնում ենք “դուետ” կազմած մասնակիցների անունները:).
Վրեժ Կիրակոսյան – Անուշիկ Գեւորգյան (“Անուրջներ” հեռուստասերիալի դերասանուհի)
Գեւորգ Հարությունյան – Քրիստինե Վարգարյան (“Կոտրված սրտեր” հեռուստասերիալի դերասանուհի)
Կիմ Գրիգորյան – Անահիտ Կիրակոսյան (“Քաղաքում” հեռուստասերիալի դերասանուհի, հաղորդավարուհի)
Միհրան Պետրոսյան – Աննա Մանուչարյան (“Անուրջներ” հեռուստասերիալի դերասանուհի)
Սուրեն Առուստամյան – Քրիստինե Եղոյան (“Քաղաքում” հեռուստասերիալի դերասանուհի)
Արաքս Ամիրխանյան – Արմեն Սարաֆյան (“Պարիր, թե կարոս ես” նախագծի պարող)
Սոնա Ռուբենյան – Հովհաննես Սարգսյան (“Պարիր, թե կարոս ես 3’’ -ի հաղթող)
Նարե Գեւորգյան – Մովսես Նիկողոսյան (“Քաղաքում” հեռուստասերիալի դերասան)
Էլիզաբեթ Ադիկյան – Գեւորգ Կալեմդարյան (“Քաղաքում” հեռուստասերիալի դերասան)
Արմինե Քոչարյան – Հայկ Պետրոսյան (“Քաղաքում” հեռուստասերիալի դերասան)
BRAVO.am
Լուսանկարները՝ “Շանթ” հեռուստաընկերության
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: