Նարինե Պետրոսյանը նոյեմբերի 8-ին նշել է ծննդյան տարեդարձը: Դրամատիկական թատրոնի դերասանուհին չի հայտնել տարիքը, սակայն հուշումը կգտնեք նրա պատասխաններից մեկում:): Բազմազավակ մայրիկը BRAVO.am-ին ասել է, որ առաջին բարեմաղթանքները լսել է ընտանիքից. «Առավոտյան աղջիկներս շնորհավորեցին ու իրենց ձեռքով պատրաստած նվերները հանձնեցին: Ամուսինս էլ անմասն չմնաց. հաճելի անակնկալ է մատուցել»:
Նարինե Պետրոսյանն՝ ամուսնու հետ
- Ւ՞նչ զգացողություն եք ունենում Ձեր տարեդարձերին:
- Ամեն տարի զգացողություններն այլ են լինում: Այն մարդկանցից չեմ, որ ասում են՝ չեն սիրում իրենց տարեդարձի օրը: Ես շատ եմ սիրում ու ամեն տարի այդ օրը շատ ուրախ տրամադրություն եմ ունենում: Հաճելի է բոլորի ուշադրության կենտրոնում լինելը, այդքան ջերմ ու անկեղծ խոսքեր լսելը:
- Սովորաբար, ծննդյան օրը վերլուծում ենք անցած ուղին: Երբ հետադարձ հայացք եք գցում ապրած տարիներին, ո՞րն է Ձեր ամենամեծ ձեռքբերումն ու բացթողումը:
- Ամենամեծ ու կարեւոր ձեռքբերումս ընտանիքս է, երեխաներս, սիրելի աշխատանքս: Բացթողումները հիմնականում կապված են աշխատանքի հետ: Կարծում եմ՝ կարող էի էլ ավելի մեծ հաջողությունների հասնել, եւ որոշ չափով այդ բացը կապված է անձնական կյանքիս հետ: Դադարները հաճելի առիթներով են եղել: Ընտանեկան կյանքում բացթողումներ չունեմ. երեք աղջիկը լրիվ բավական է:):
-Կմտաբերե՞ք Ձեր ամենահիշարժան տարեդարձը:
- Ամեն տարին իր հետաքրքրությունն է ունեցել: Կառանձնացնեմ 30-ամյակս. անցյալ տարի էր, հուշերը դեռ թարմ են:):
- Ամենատպավորիչ նվերը:
- Նվերների մասին առհասարակ չեմ սիրում խոսել: Կարծում եմ՝ շատ անձնական է:
Նարինե Պետրոսյանը՝ դուստրերի հետ
-Դե, պատմեք` այս անգամ ինչպես նշեցիք:
- Շատ ուրախ երեկո եմ ունեցել՝ շրջապատված ինձ հարազատ մարդկանցով:
- Տոնական տորթի մոմերը փչելիս ի՞նչ երազանք եք մտապահել:
- Իմ բոլոր երազանքները կապված են ընտանիքս հետ:
- Ստեղծագործական կյանքնն ի՞նչ փուլում է, ի՞նչ նորություններով հանդես կգաք առաջիկայում:
- Երեխայիս ծնվելուց հետո կարճ դադար ունեցա: Տարվա ընթացքում հասցրել եմ նոր ներկայացման մեջ խաղալ, ֆիլմում եմ նկարվել, որի պրեմիերան նախատեսված է հաջորդ տարի: Չեմ հերքի՝ մի շարք հեռուստածրագրերում ընդգրկվելու առաջարկներ են եղել, որոնք, սակայն, մերժել եմ. ինձ չտեսա դրանցում: Արդեն փետրվարին Դրամատիկական թատրոնում պրեմիերայով հանդես կգանք:
Նյութը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am /
Լուսանկարները՝ Նարինե Պետրոսյանի արխիվից եւ BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: