×


Նարինե Պետրոսյան.“Վստահում եմ Ջիվանի ճաշակին”

Շուրջ մեկ տարի դադարից հետո Նարինե Պետրոսյանը շուտով կվերադառնա նկարահանման հրապարակ: Դերասանուհին BRAVO.am-ին տեղեկացրել է, որ “Վերջին բնակիչը” գեղարվեստական նոր ֆիլմում մարմնավորելու է ադրբեջանցի հեռախոսավարուհու:

Նարինե Պետրոսյանը


“Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի հետ արդեն երրորդ համագործակցությունս է: Մինչ այս փոքր դերով հանդես եմ եկել նրա “Ընդհատված մանկություն” եւ “Թեւանիկ” ֆիլմերում, որոնք մեծ հաջողություն են ունեցել արտերկրում: Վերջինն անգամ մասնակցել է Կաննի կինոշուկային: Ես վստահում եմ Ջիվանի մտածողությանն ու ճաշակին”,-նշել է Նարինեն:

“Վերջին բնակիչը” եւս արցախյան թեմայով է, նկարահանումները սկսվելու են օգոստոսին`Արցախում: Նրա խոսքով` իր կերպարը երկրորդական է, բայց նախընտրում է թեկուզ փոքրիկ դերակատարում ունենալ նմանատիպ ֆիլմերում, քան գլխավոր հերոսուհու մարմնավորել ցածրաճաշակ ու անորակ ֆիլմերում:

Նարինե Պետրոսյանը


Դերասանուհին հայտնել է, որ նկարահանման նախապատրաստական աշխատանքները բուռն ընթացքի մեջ են, մասնակցում է նաեւ ադրբեջաներենի դասընթացների.“Այն լեզուն չէ, որ ինձ հետաքրքրում է, պարզապես ֆիլմի համար անհրաժեշտ է տիրապետել որոշակի տեքստերի եւ ճիշտ արտահայտվել”:

Նարինեն հեռուստաեթերից տեւական բացակայությունը մեկնաբանել է` ասելով, որ դերասանական կազմի ոչ պրոֆեսիոնալիզմի պատճառով որոշ գործնական առաջարկներ մերժել է, երբեմն էլ իրեն չի տեսել այս կամ այն սերիալում:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW