×


Նարինե Մկրտումյանը վիրահատել է քիթը

Նարինե Մկրտումյանն իրականացրել է իր երազանքներից մեկը. քթի պլաստիկ վիրահատության է դիմել: BRAVO.am-ի հետ զրույցում նա խոսել է նման որոշում կայացնելու պատճառի եւ այն մասին, թե արդյոք գոհ է արդյունքից:

«Վիրահատության մասին շատ եմ երազել, ուղղակի ծնողներս միշտ դեմ են եղել: Ամուսնությունից հետո էլ՝ տուն, երեխաներ, հոգս եւ այլն, ժամանակ էլ չկար դրա մասին մտածելու»,-նշել է Նարինեն:

Նարինե Մկրտումյանը վիրահատել է քիթը


Ըստ նրա՝ արտաքին փոփոխություն կատարելու պատճառն ավելի հոգեբանական է.«Երեւի ես էլ ընկա գովազդների ու այսօրվա միտումների ազդեցության տակ: Եթե անկեղծ` ինձ միայն տեսքն էր հետաքրքրում, բայց իմ լավագույն բժիշկներն ասացին, որ շնչառական խնդիրներ էլ կան, ու վիրահատությունը պարտադիր է: Իսկ ամուսինս հոգնել էր այդ թեմայով իմ նվնվոցներից եւ համաձայնեց, որ անեմ»:

Երգչուհին նշել է նաեւ, որ վիրահատությունից դեռ 23 օր է անցել, այնպես որ, վերջնական արդյունքն ամիսներ անց կերեւա.«Ես դեռ սպասման շրջանում եմ, բայց մի տեսակ ներքին վստահություն ունեմ, որ ի վերջո կհարմարվեմ»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Նարինեի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW