×


Նարինե Մկրտումյանի ընտանիքը

Նարինե Մկրտումյանի ընտանեկան հանգստի լուսանկարները

Նարինե Մկրտումյանն ամառային արձակուրդն ընտանիքի հետ անցկացրել է Եգիպտոսում: 7-օրյա ուղեւորության մանրամասները երգչուհին վստահել է BRAVO.am-ին եւ, իհարկե, լուսանկարներ տրամադրել:

«Անցած տարի ամուսնուս հետ մեկնել էի Շարմ էլ Շեյխ, իսկ այս տարի երեխաների հետ էինք, եւ մեզ խորհուրդ տվեցին Հուրգադա գնալ: Պետք է նշեմ, որ Կարմիր ծովը հիասքանչ էր»,-պատմել է երգչուհին:

Նարինե Մկրտումյանի ընտանիքը


Նարինեի խոսքով` որդին եւ դուստրը չեն խանգարել իրենց լիովին վայելել հանգիստը.«Նրանք սիրեցին ծովը, ընտանեկան հանգիստը ստացվեց, քանի որ երեխաները շատ կազմակերպված եւ խելացի են: Նրանց հետ ճանապարհորդելը միայն հաճույք է պարգեւում»:

Երգչուհուն առավել տպավորել է նավարկությունը Նեղոսով.«Շատ հետաքրքիր էր շրջել ամենաերկար գետով, որն անցնում է 5 քաղաքով: Եղանք նաեւ Լուքսոր քաղաքում»,-նշել է նա եւ հավելել, որ լինելով ե՛ւ Հուրգադայում, ե՛ւ Շարմ էլ Շեյխում, այսուհետ նախապատվությունը կտա վերջինին.«Թող հակագովազդ չհնչի, բայց որպես հանգստի գոտի այն ավելի եմ հավանել: Տա Աստված, մեր հնարավորություններն ավելի շատ լինեն՝ կուրորտային տարբեր քաղաքներում լինելու եւ դրանք համեմատելու համար»:

Նարինե Մկրտումյանը


Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Նարինե Մկրտումյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW