Երգչուհի Նելլին եւ ֆուտբոլիստ Րաֆֆին երեկ նշել են իրենց առաջնեկի՝ Անահիտի 3-ամյակը: Մանկական սրճարանում հավաքվել էին նրանց մտերիմները, այդ թվում` երգչուհիներ Անուշիկ Ալավերդյանն ու R.P.-ն: Մանկական խաղեր, երաժշտություն, մուլտֆիլմերի հերոսներ, գունեղ քաղցրավենիք ու փուչիկներ. այսպիսի մթնոլորտում են նշել փոքրիկի տարեդարձը:
Նելլին եւ Րաֆֆին` իրենց դստեր հետ
“Ինչպես իր տարիքի երեխաների մեծ մասը, նա էլ սիրում է մանկական սրճարաններ: Քանի որ արդեն գիտակցում է, որ իր ծննդյան օրն է, մենք էլ որոշեցինք հեքիաթային մթնոլորտում անցկացնել, որ ե՛ւ փոքրերի, ե՛ւ մեծահասակների համար հետաքրքիր լինի”,-նշել է Նելլին:
Փոքրիկ հոբելյարն ուրախությամբ ստացել է նվերները, իսկ BRAVO.am-ի լուսանկարիչը ֆիքսել է մանկական երեկույթի հետաքրքիր պահերը.“Նրա համար ամենակարեւորն այն է, որ նվերը չափսերով մեծ լինի:): Եթե նվեր ստանա շատ մեծ տուփ, որի մեջ կլինի փոքրիկ առարկա, միեւնույն է` շատ կուրախանա: Անուլի ուրախությունն անսահման էր, երբ նվիրեցինք մանկական խոհանոց իր պարագաներով: Չգիտեմ` ինչու, որոշել է, որ պետք է իր համար մոտոցիկլետ գնենք, չնայած` խաղալիք ունի, ուզում է, որ մեծն էլ ունենանք”:
Նելլին եւ Րաֆֆին` իրենց դստեր հետ
Նելլին պատմել է` այս երեք տարվա ընթացքում անընդհատ սովորում է երեխայից. “Երբ նոր էի մայրացել, կարծում էի, որ ես պետք է երեխային ամեն ինչ սովորեցնեմ ու թելադրեմ: Ինձ համար սկզբում խորթ էր, որ Անահիտն իր սեփական կարծիքն ունի: Հիմա ավելի հաճախ իր նախասիրություններով ենք առաջնորդվում. աղջկաս սիրած յուրաքանչյուր իր կամ երեւույթ ինքնաբերաբար դառնում է մեր սիրելին: Այժմ ավելի շատ սիրում եմ մանկական բիժուտերիա, որովհետեւ նա է սիրում: Արդեն գիտենք, որ մեր կողքին կա փոքրիկ մի մարդ, ում կարծիքը պետք է հաշվի առնենք”:
Երգչուհու խոսքով` Անահիտը շատ ակտիվ է.“Նրան արդեն տանում ենք պարի դասերի, չնայած` դեռ փոքր է, շատ է ուզում լողի գնալ: Նրան դուր է գալիս ուշադրության կենտրոնում լինել, ուզում է երգչուհի դառնալ, ամուսինս էլ ավելի հակված է, որ իմ ուղին ընտրի, բայց ես կողմնակից չեմ: Հուսով եմ` աղջիկս խելացի կլինի եւ երգչուհի չի դառնա, մանավանդ մեր երկրում, որովհետեւ կարծում եմ՝ մեզ մոտ երաժշտությամբ զբաղվելը մի քիչ անշնորհակալ գործ է”:
Անուշիկ Ալավերդյանը, Նելլին եւ Արփին
Անդրադառնալով իր աշխատանքին` Նելլին հայտնել է, որ հեռուստատեսությունում ժամանակավոր դադար է վերցրել, բայց վերսկսել է բենդի հետ ելույթները.“Շուտով նոր երգ ու տեսահոլովակ կներկայացնեմ, կարծում եմ` նկարահանումները կիրականացնենք ամռան ընթացքում: Նաեւ առաջարկ եմ ստացել նոյեմբերին մասնակցել միջազգային մրցույթի, որը տեղի է ունենալու Լատվիայում: Երկար ժամանակ մրցույթների չեմ մասնակցել, կարծես, հետ եմ սովորել, բայց ցանկություն ունեմ, մանավանդ սիրում եմ առողջ մրցակցություն”:
Ինչպես նշել է երգչուհին, Րաֆֆին վերջերս է վերադարձել Մոսկվայից, որտեղ խաղում էր ֆուտբոլային ակումբներից մեկում.“Արդեն ավարտվել է նրա պայմանագիրը, դեռ Երեւանում է, բայց չի բացառվում, որ նոր աշխատանքի հրավեր ստանա եւ կրկին ժամանակավոր տեղափոխվենք այլ երկիր”:
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: