Ջենիֆեր Լոպեսն իր համաշխարհային «Up all night» շրջագայության ընթացքում համերգով հանդես կգա նաեւ Երեւանում: Ինստագրամի իր էջում նա հայտնել է շրջագայության մանրամասներն ու ներկայացրել քաղաքների ցանկը, որտեղ ելույթ կունենա:
Посмотреть эту публикацию в Instagram
Երեւանյան համերգը նախատեսված է օգոստոսի 3-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական ստադիոնում։
«Անհամբեր եմ, թե երբ եմ տեսնելու բոլորիդ: Արտակարգ ամառ է սպասվում»,- գրել է Լոպեսը:
Երգչուհին ելույթ է ունենալու Իսպանիայում, Լեհաստանում, Հունգարիայում, Եգիպտոսում, Թուրքիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Ղազախստանում, որտեղից էլ ժամանելու է Երեւան՝ շրջագայության շրջանակում վերջին համերգին:


×
2,389





