Երեկ տեղի է ունեցել “Victoria`s Secret’’-ի ամենամյա ֆեշն-շոուն: Ապրանքանիշի պատմության մեջ առաջին անգամ գեղեցիկ միջոցառումն անցկացվել է Լոնդոնում: Բեհաթի Փրինսլուն, Դաուցեն Քրեզը, Քենդիս Սուեյնսփոլը, Կարլի Քլոսը, Ադրիանա Լիման, Ալեսանդրա Ամբրոսիոն եւ այլ մոդելներ ցուցադրել են բազմաձեւ եւ բազմերանգ ներքնազգեստներ:
Բեհատի Պրինսլուն
Գեղեցկուհիների քայլքն ուղեկցվել է Թեյլոր Սվիֆթի, Արիանա Գրանդեի եւ Էդ Շիրանի կենդանի կատարումներով: Երեկոյի ընթացքում մոդելները ցուցադրել են 79 կերպար, իսկ հավաքածուների թեմաներն են եղել` “Ոսկեզօծ հրեշտակներ’’, “Երազելի աղջիկներ”, “Հեքիաթ’’, “Վարդագույն համալսարան’’, “Հրեշտակների շքերթ’’ եւ այլն:
“Victoria`s Secret’’-ի շոուին
Շոուի ամենասպասված պահերից էր “Fantasy Bra”-ի ցուցադրությունը: Այն “Victoria’s Secret”-ի ոսկերչական լուծումներով թանկարժեք կրծկալն է, որը երազում են կրել ապրանքանիշի հետ համագործակցող բոլոր մոդելները, սակայն մինչ օրս այդ պատվին արժանացել են միայն մի քանի “հրեշտակ”:):
Այս տարի պատմության մեջ առաջին անգամ ցուցադրվել է միանգամից երկու “գլուխգործոց”: 33-ամյա բրազիլուհիներ Ադրիանա Լիման եւ Ալեսանդրա Ամբրոսիոն այն երջանիկներն են, որոնք 2 միլիոն դոլար արժողությամբ կրծկալներով քայլեցին պոդիումով:
Թեյլոր Սվիֆթը
Այս “Fantasy Bra”-ների հեղինակը ոսկերիչ Պասկալ Մուավադն է, որը ներքնազգեստը ստեղծել է շափյուղաներից (սապֆիր), սուտակներից (ռուբին) եւ ադամանդներից: Յուրաքանչյուր կրծկալի համար օգտագործվել է 16 հազար թանկարժեք քարեր եւ ոսկի:
BRAVO.am
Աղբյուրը` Daily Mail
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: