×


Նիկոլայ Եղիազարյան.“Վստահ եմ` իմ ուզածով կլինի”

Նիկոլայ Եղիազարյանը, որը հանրությանը հայտնի է սերիալային դերերով, օրերս լուսանկարվել է BRAVO.am-ի նոր ֆոտոշարքում, ինչպես նաեւ պատմել, թե ինչու է տեւական ժամանակ բացակայում հեռուստաէկրաններից, ինչով է զբաղված այս շրջանում եւ ապագայի ինչ պլաններ ունի:

Նիկոլայ Եղիազարյանը


“Չնայած` վերջին մեկ տարում ընդհանրապես չեմ երեւացել եթերում, շարունակում եմ մնալ իմ սիրելի ոլորտում: Կարդում եմ մասնագիտական գրականություն եւ ոչ միայն, հաճախում եմ թատրոն` դերասանական պրոֆեսիոնալ խաղ դիտելու. նույն ներկայացումը կարող եմ դիտել յոթ-ութ անգամ եւ ամեն անգամ նոր բան սովորել”-մեզ հետ զրույցում նշել է նա:

Նիկոլայ Եղիազարյանը


Դերասանի խոսքով` իր լռությունը պայմանավորված է հարմար առաջարկի բացակայությամբ , սակայն խաղալու մեծ պահանջ ունի.“Կարծում եմ` երբեմն պետք է դադար տալ: Հիմա ավելի շատ ազատ ժամանակ ունեմ իմ սիրելի ընթերցանությամբ զբաղվելու, ընկերներիս շրջապատում լինելու համար, նույնիսկ հասցնում եմ կիթառի դասընթացների հաճախել”:

Նիկոլայ Եղիազարյանը նաեւ տեղեկացրել է, որ նկարահանումների առումով էլ տարին ապարդյուն չի անցկացրել` խաղալով գեղարվեստական նոր ֆիլմում, որի պրեմիերան նախատեսված է այս տարեվերջին:

Նիկոլայ Եղիազարյանը


Նա նշել է, որ ցանկանում է նաեւ թատերական ներկայացումներում դերեր կերտել.“Վստահ եմ` իմ ուզածով կլինի, սակայն կարոտում եմ նաեւ սերիալային նկարահանումները: Հատկապես սիրում էի “Դիմակահանդես”-ում իմ մարմնավորած Սոսի կերպարը”:

Նիկոլայի փոխանցմամբ` մասնագիտական հմտությունները ձեռք է բերել Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում սովորելու տարիներին.“Բախտ եմ ունեցել սովորելու Ռաֆայել Ջրբաշյանի կուրսում, որին համարում եմ իմ վարպետը. նրանից միշտ կարող ես նոր ինչ-որ բան սովորել, բացի այդ, ինձ համար չափազանց թանկ են նաեւ այն փորձն ու խորհուրդները, որ ստացել եմ սերիալներում իմ ավագ ընկերներից` Արմեն Մարությանից, Ալբերտ Սաֆարյանից, Վրեժ Հակոբյանից: Նրանց հետ խաղալը մեծ պատիվ է ինձ համար”:

Նիկոլայ Եղիազարյանը


Ի դեպ, նրանից հետաքրքրվեցինք նաեւ անձնական կյանքում տիրող իրավիճակից: Նիկոլայը հերքեց ընկերուհուց բաժանվելու մասին տարածված լուրերը, սակայն նշեց, որ չի ցանկանում ծավալվել այս թեմայի շուրջ:

Տեքստը` Վեգա  Անդրիասյանի
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW