Մայրանալուց ամիսներ անց դերասանուհի Նոնա Թելոյանը վերադարձել է սիրելի աշխատանքին: Նա BRAVO.am-ին հայտնել է, որ նկարահանվում է Հանրային հեռուստաընկերության «Կյանքը շարունակվում է» նախագծում. «Ինքս շատ անգամներ դասեր եմ քաղում ներկայացվող պատմություններից, քանզի կյանքը շարունակվում է, եւ չգիտես, թե հաջորդ օրն այն ինչ է նախատեսել քեզ համար»:
Նոնա Թելոյանի ընտանիքը
Նոնան նշել է, որ թեեւ մասնագիտության հանդեպ սերն աննկարագրելի մեծ է, բայց երկմտելով է ընդունել առաջարկը. «Կա մեկը՝ Էդուարդ անունով, ով իր սիրով կարողացել է այնպես անել, որ մոռացել եմ անգամ թատրոնի մասին: Բայց առաջարկն ընդունեցի, քանի որ իմ ամենագունեղ հիշողությունները կապված են այս հեռուստաընկերության հետ: Կարծում եմ, որ ամեն մարդ պետք է իրեն մտապահի կյանքի այն հատվածում, երբ առաջին քայլերն է արել, որպեսզի ամպերին չհասնի»:
Նոնա Թելոյանի եւ Դավիթ Հակոբյանի որդին
Դերասանուհու խոսքով՝ շատ լավ հիշում է իր առաջին քասթինքը, որին պատահաբար է մասնակցել.«Տեքստը կարդալուց հետո ինձ ասացին, որ պետք է սերիալում նկարահանվեմ: Իսկ դադար ունեցա, քանի որ տարիներ առաջ մեծ սխալ եմ արել՝ դուրս գալով Հանրայինից, հետո շատ եմ զղջացել իրենց նեղացնելու համար եւ այսօր պարտավոր էի ընդունել առաջարկը»:
Նոնա Թելոյանի ընտանիքը
Նոնայի աշխատանքային գրաֆիկը խիտ չէ, որպեսզի կարողանա համատեղել փոքրիկի խնամքի հետ.«Օգնում են տատիկները, նաեւ անպայման մեկ-երկու ժամով լինում է նկարահանման հրապարակում: Երբ տղաս ինձ հետ չէ, շատ անհանգիստ եմ, կարոտում եմ, բայց նաեւ գիտակցում եմ, որ ամեն տարիքում էլ դժվար կլիներ: Դեռ «մամայիս եմ ուզում» չի ասում, բայց լացելիս միշտ արտաբերում է «մամ» բառը, երբ իմ գրկում չէ»,-ասել է նա:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Նոնա Թելոյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: