×


Նոնա Թելոյանի 25-ամյակը՝ Ամուսնության պալատում

Նոնա Թելոյանն այսօր նշում է 25-ամյակը: Դերասանուհին BRAVO.am-ին պատմել է, որ տարեդարձի առթիվ առաջին մաղթանքները լսել է ամուսնուց եւ ծնողներից.«Կեսգիշերին Էդուարդը գրկումս էր եւ մինչ կքներ, Դավիթը կամացուկ սենյակ մտավ ծաղիկներով եւ շնորհավորեց: Այնուհետեւ ծնողներս մեր տուն եկան, միասին նշեցինք»:

Դավիթ Հակոբյանը եւ Նոնա Թելոյանն այսօրվանից պաշտոնապես ամուսիններ են


Նոնայի տարեդարձն այս տարի նշանավորվել է իր եւ սիրելիի միությունն օրինականացնելով.«Որոշել էինք որեւէ մեկիս ծննդյան օրը զագսավորվել, առավոտյան երեքով գնացինք Ամուսնության պալատ, Էդուարդն էլ մեր վկան եղավ: Դավիթին կատակով ասացի՝ մենք էլ, ինչպես հին ժամանակներում, մինչեւ տղա երեխան չծնվեց, ԶԱԳՍ չգնացինք:)»:

Նոնա Թելոյանը՝ որդու հետ


Դերասանուհին ծննդյան տոնն ընկերների ու հարազատների հետ կնշի տանը. «Մտածեցինք՝ փոքրիկի հետ դրսում հարմար չի լինի, բացի դա, այն գումարով, որ պետք է ծախսեինք խնջույք կազմակերպելու համար, որոշել ենք բարեգործություն անել։ Էդուարդի ծննդից հետո շատ բան է փոխվել. մարդիկ տարեդարձի օրերին մտածում են` ինչ նվեր կստանան, այս տարի որոշել եմ ինքս նվիրել, չէ՞ որ կան մարդիկ, ովքեր ծնունդ չեն նշում, տորթ չեն ուտում, նվեր չեն ստանում։ Այս տարեդարձս նրանց կնվիրեմ, իսկ ես իմ ամենամեծ նվերն արդեն ունեմ` Էդուարդն է»:

Զրույցի ընթացքում հոբելյարը նշել է նաեւ, որ օրվա ընթացքում ամուսինն իրեն անակնկալ է մատուցել սիրելի օծանելիքի ու անվանական կախազարդի տեսքով, որի վրա «Էդուարդ» գրությունն է։

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Նոնա Թելոյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW