×


Նոնա Թելոյանի ընտանիքը

Նոնա Թելոյանի 26-ամյակի անակնկալներն ու բարդ օրը

Նոնա Թելոյանը դարձել է 26 տարեկան: Թե ինչպես է նշել տարեդարձը, ինչով է նշանավորվել օրը, դերասանուհին պատմել է BRAVO.am-ին եւ լուսանկարներ տրամադրել:

«Ամենամեծ անակնկալն ինձ համար այն էր, որ եղբորս բանակային արձակուրդը համընկավ ծննդյանս օրվա հետ: Այդպիսով` օրս նվիրվեց փոքրիկ ընտանիքիս եւ եղբորս»,-պատմել է Նոնան:

Նոնա Թելոյանի ընտանիքը


Փոքրիկ Էդուարդի նախասիրությունները հաշվի առնելով` դերասանուհին խնջույքը կազմակերպել է մանկական ժամանցի վայրերից մեկում.«Որդիս պետք է շատ ուժեղ գրկի մամային եւ նոր միայն քնի, դրա համար էլ չկարողացա օրս կազմակերպել մեծերի համար նախատեսված որեւէ վայրում: Բավական բարդ օր ունեցա, քանի որ Էդուարդին ավելի շատ հետաքրքրում էր բակում դրված տոնածառը»:

Նոնային իր նվերով անակնկալի է բերել նաեւ ամուսինը.«Երբ գիշերը տուն եկանք, Դավիթը մեզ դիմավորեց մեծ ու գեղեցիկ տոնածառով, դրանից հետո որդիս իր ճաշակով փոխեց տոնածառի դիրքը, վերջում այն հայտնվեց գետնին, իսկ խաղալիքները սենյակով մեկ եղան: Մտածեցի՝ գուցե ժամանակակից սերունդը տոնածառի նոր տարբերակ է առաջարկում մեզ:)»:

Նոնա Թելոյանի ընտանիքը


Հոբելյարի խոսքով` միշտ էլ շատ սիրել է տարեդարձի օրը, քանի որ մոտենում է Ամանորի հրաշքը.«Այս օրերին ամեն տեղ հեքիաթ է սկսվում: Իսկ երազանք այս տարի չմտապահեցի, թեեւ մարդն ազատ է իր ընտրության եւ երազանքների մեջ, բայց ցանկացա, որ Աստծո կամքը լինի»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Հակոբ Քալաշյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին