2013-ի հունիսի 17-ին` Նոննա Գրիգորյանի ծննդյան օրը, BRAVO.am-ը ներկայացրեց նրա դստեր առաջին լուսանկարները, այս տարի Երեւանի կամերային թատրոնի դերասանուհին տարեդարձը նշել է Վրաստանում, ուր մեկնել էր Վահագն Կիրակոսյանի հետ: Նա տեղեկացրել է, որ երեկ Սայաթ-Նովայի 300-ամյակի առթիվ հայ արտիստները Թբիլիսիում համերգով են հանդես եկել, որին “Բարեկամություն” անսամբլի կազմում մասնակցել է նաեւ ամուսինը:
Նոննա Գրիգորյանը` Թբիլիսիում
Հոբելյարը մեզ հետ առցանց զրույցում պատմել է, որ յուրահատուկ եւ նախորդ տարիներից առանձնացող տարեդարձ է ունեցել.“Առաջին անգամ էի ծննդյանս օրն արտերկրում գտնվում: Այնպիսի մարդկանց հետ եմ նշել, որ երբեւէ մտքովս չէր անցնի:): Պարողներն ուղիղ կեսգիշերին “Ծնունդդ շնորհավոր” գրությամբ եւ գլխարկներով ինձ սպասում էին հյուրանոցի մեր համարի դռան մոտ, իսկ արդեն համերգից հետո ամուսնուս եւ մեր ընկերների հետ գնացինք գիշերային Թբիլիսին վայելելու եւ միաժամանակ տոնելու”:
Վահագն Կիրակոսյանը եւ Նոննա Գրիգորյանը` Թբիլիսիում
27-ամյա դերասանուհուն փոքր-ինչ տխրեցրել է այն հանգամանքը, որ դուստրն իր հետ չէ.“Նա Երեւանում ծնողներիս տանն է, բայց արդեն այնքան եմ կարոտել, որ հազիվ եմ ինձ զսպում… Առաջին անգամ է, որ առանց Էլվիայի եմ երկրից մեկնել: Այսօր արդեն կվերադառնանք:)”:
BRAVO.am/
Լուսանկարները` Նոննա Գրիգորյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: