BRAVO.am-ն արդեն տեղեկացրել է, որ օգոստոսի 6-ին Նարեկ Բավեյանը լքել է ցանկալի փեսացուների շարքը` դառնալով բալետի պարուհի Քրիստինե Սարգսյանի ամուսինը:): Այսօր ներկայացնում ենք հարսանեկան նոր լուսանկարներ, որոնք իրականացրել է SlideArt Wedding-ը:
Նարեկ Բավեյանը եւ Քրիստինե Սարգսյանը
Զույգը պսակադրվել է Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում, իսկ հարսանեկան խնջույքը տեղի է ունեցել մայրաքաղաքի ռեստորաններից մեկում: “Մեզ կապեցին մեր բնավորության նույն գծերը եւ անգամ այն հանգամանքը, որ տարբեր ենք իրարից”,-մեզ հետ զրույցում նշել է երգիչը:
Նարեկ Բավեյանը եւ Քրիստինե Սարգսյանը
Պարզվում է` Նարեկ Բավեյանը սեր խոստովանելու հարցում բավական շռայլ է:).“Երբ արդեն անցել էինք ծանոթության փուլը, ես Քրիստինեին գրեթե ամեն օր սեր էի խոստովանում, երբեմն էլ սերս արտահայտելու համար մարմնիս ժամանակավոր դաջում էի իր անունը”:
Երգչին մեր նախորդ անդրադարձը կարդացեք այստեղ:
BRAVO.am
Լուսանկարները` SlideArt Wedding-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: