Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասաններ Նորա Գրիգորյանի եւ Էրվին Ամիրյանի ընտանիքի համալրման մասին տեղեկացրել ենք։ Սեպտեմբերի 15-ին լույս աշխարհ եկած Լիանան եւ Կոնստանտինն արդեն ունեն իրենց առաջին ֆոտոշարքը, որը նորաթուխ մայրիկը տրամադրել է BRAVO.am-ին։
Նորա Գրիգորյանը եւ Էրվին Ամիրյանը՝ երկվորյակների հետ
Նորայի խոսքով՝ երկվորյակների ծնվելուց հետո իր առօրյան ամբողջովին փոխվել է. «Սկզբում այնքան բարդ էր, որ թվում էր՝ կրկնակի ձեռք ու ոտք պիտի ունենամ, որ հասցնեմ գրկել, կերակրել ու խնամել նրանց։ Մայրս ու սկեսուրս, իհարկե, օգնում են, բայց ուզում եմ ինքնուրույն անել եւ քիչ-քիչ սովորում եմ։ Աղջիկս փոքրիկ էր ծնվել, սկզբում տարբերությունն ակնհայտ էր, հիմա ավելի նման են, երկուսն էլ ակտիվ ու շարժուն են։ Տղային նմանեցնում են Էրվինին, ես էլ շատ էի ուզում, որ նրա աչքերի գույնն ունենա, կարծես աղջիկս էլ է պապային նման։ Ամեն անգամ ճուտիկներին նայելիս ինքս ինձ հարցնում եմ՝ ո՞նց, ես մամա՞ եմ:)»։
Նորա Գրիգորյանի եւ Էրվին Ամիրյանի երկվորյակները
23-ամյա բեմադրիչ-դերասանուհին պատմել է, որ նորածինների 40 օրականը լրանալուց հետո տանը մի քանի օր հյուրեր են ընդունել.«Քանի որ ժամանակից շուտ են ծնվել, վախենում էի՝ չհիվանդանան, եւ միայն մեր ընտանիքի անդամներն էին այցելում։ Այժմ մեր տանը մեծ ուրախություն է, մեր ծնողները եւս երջանիկ են։ Թատրոնի թիմն այս օրերին հյուրախաղերի է Սիբիրում, սպասում ենք նրանց այցելությանը, նաեւ «Գլամուրային չոբանները» ներկայացման անձնակազմին, որում ընդգրկված էի»։
Նորա Գրիգորյանի եւ Էրվին Ամիրյանի երեխան
Նորան պլանավորում է առաջիկայում վերադառնալ թատրոն, Ամանորի երկու ներկայացում ունեն.«Բացի այդ, ուզում եմ նոր բեմադրություններ անել եւ հետաքրքիր պիեսներ եմ փնտրում ու կարդում»։
BRAVO.am
Լուսանկարները` «Կետիկյան ֆոտո եւ դիզայն ստուդիա»-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: