“Guess”, “Miss-Miss”, “Rinascimento”, “Jennyfer”, “DKNY”, “Juicy Couture”, “Baby Phat” եւ հայտնի այլ ապրանքանիշերի ոճային, հարմարավետ եւ որակյալ հագուստով սեփական զգեստապահարանը թարմացնել ու համալրել ցանկացողներին շտապենք հայտնել, որ այս ամենը ներկայացնող “Fashion Fantasy” հագուստի խանութ-սրահը հունիսի 22-ին պաշտոնապես վերաբացվել է Աբովյան 34/8 հասցեում (“Փարիզյան սուրճ” սրճարանի դիմաց):
"Fashion Fantasy" խանութ-սրահը վերաբացվել է Աբովյան 34/8 հասցեում
Շուրջ երկու տարի Մոսկովյան փողոցում գործող խանութը նոր հասցեում իր հաճախորդներին է ներկայանում կանանց եւ երեխաների համար նախատեսված ամառային նոր հավաքածուով, որին կարող եք ծանոթանալ նաեւ BRAVO.am-ի ֆոտոշարքում:
"Fashion Fantasy" խանութ-սրահում ներկայացված տեսականին
“Ֆեշն Ֆենթեզի”-ում վաճառվում են հագուստի բազմատեսակ պարագաներ` զգեստներ, տաբատներ, կիսաշրջազգեստներ, շապիկներ, վերնաշապիկներ, ինչպես նաեւ կոշիկ, պայուսակ եւ զարդեր:
"Fashion Fantasy" խանութ-սրահի հիմնադիր-տնօրեն Լուսինե Ավագյանը
Ինչպես մեզ հետ զրույցում նշել է խանութ-սրահի հիմնադիր-տնօրեն Լուսինե Ավագյանը, “Fashion Fantasy”-ում ներկայացված որակյալ հագուստը ներկրվում է Իտալիայից եւ Միացյալ Նահանգներից, սպասարկումն էլ բարձրակարգ է.“Հաճախ ենք թարմացնում մեր տեսականին` վաճառքում ունենալով ամենանորաձեւ զգեստներն ու աքսեսուարները”: Խանութի տիրուհին հավելել է, որ իր հագուստն էլ ընտրում է հենց այստեղ ներկայացված տեսականուց:
"Fashion Fantasy" խանութ-սրահի վերաբացմանը
“Ֆեշն Ֆենթեզի”-ի վերաբացմանը հյուրերն ունկնդրել են դիջեյի հնչեցրած էլեկտրոնային ռիթմերը, ճերմակապատ միմերից ստացել բուկլետներով վարդեր, օգտվել բրենդային քաղցր հյուրասիրությունից եւ ծանոթացել հագուստի ամառային տեսականուն:
"Fashion Fantasy" խանութ-սրահի վերաբացմանը
Նշենք, որ Աբովյան 34/8 հասցեում գտնվող “Fashion Fantasy” խանութ-սրահից 20.000 դրամից ավելի գնումներ կատարելու դեպքում ձեզ սպասվում է անակնկալ նվեր: Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010) 580880 հեռախոսահամարով:
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: