Շակիրան վերջերս տեսահոլովակ ներկայացրեց, որտեղ փախչում է սեփական հարսանիքից, “Glam Belleza Latina” ամսագրին տված հարցազրույցում էլ հայտնել է, թե չի շտապում ամուսնանալ Ժերար Պիկեի հետ:
Ժերար Պիկեն, Շակիրան եւ Միլանը
Նշենք, որ 37-ամյա երգչուհին եւ 27-ամյա ֆուտբոլիստը որդի ունեն` մեկուկես տարեկան Միլանը, սակայն այս հանգամանքն էլ նրանց չի պարտավորեցնում օրինականացնել հարաբերությունները:
“Մենք արդեն ունենք ամենակարեւորը, հասկանում եք, չէ՞: Միասին ենք, սիրում ենք իրար եւ մեր փոքրիկին: Մեր հարաբերություններն այսպես էլ ամուր են, եւ ամուսնությունը ոչինչ չի փոխի: Բայց եթե երբեւէ ամուսնանամ, ապա միայն Ժերարի հետ’’,-ասել է Շակիրան:
Շակիրան եւ Ժերար Պիկեն
Խոսելով Միլանի մասին` կոլումբացի երգչուհին նշել է, թե մայր լինելն իր համար հնարավորություն է որդուն փոխանցել այն ամենն, ինչ տեսել է եւ գիտի. “Ամենասիրելի զբաղմունքս նրան ամեն օր նոր մի բան սովորեցնելն է”:
BRAVO.am
Աղբյուրը` “Glam Belleza Latina”


×
15,153






