×


Շառլ Ազնավուրը մայիսի 12-ին համերգ կտա Երեւանում :)

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը մայիսի 12-ին բացառիկ համերգով հանդես կգա Հայաստանում: Այս մասին տեղեկանում ենք լեգենդար հայի “ֆեյսբուքյան” պաշտոնական էջից:

Շառլ Ազնավուրը Երեւանում


BRAVO.am-ին հաջողվել է կապ հաստատել մեծանուն արտիստի “ֆեյսբուքյան” էջի համակարգողի` Այկ Պոտուկյանի հետ, որը մեզ հետ զրույցում հայտնել է, թե ամենայն հավանականությամբ, Ազնավուրը Երեւանում բացօթյա համերգ կունենա` մեծ թվով հայրենակիցների առջեւ հանդես գալու համար:  

Այկի խոսքով` համերգին հնարավոր է ներկա լինի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ով այդ ժամանակահատվածում պաշտոնական այցով գտնվելու է մեր մայրաքաղաքում.“Ամսաթվերի համընկնումը պատահականություն չէ”,-կարծում է նա:

Շառլ Ազնավուրը


Նշենք, որ այս տարին երգիչ, երգահան, դերասան, հասարակական գործիչ եւ բազմաթիվ մարդկանց կուռք Շառլ Ազնավուրի համար հոբելյանական է. մայիսի 22-ին լրանում է նրա ծննդյան 90-րդ տարեդարձը: 

Շառլ Ազնավուրի նախորդ այցը Հայաստան տեղի է ունեցել 2013 թվականի հուլիսին: Շանսոնյեն 10-րդ “Ոսկե ծիրան”-ի պատվավոր հյուրն էր, հոբելյանական կինոփառատոնը մեկնարկեց նրա աստղի բացմամբ:

Տեքստը` Էլլադա Ղուկասյան-Բարսեղյանի/Bravo.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/
BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW