Լուսանկարիչ Արվին Քոչարյանը պարբերաբար լուսանկարում է շոու բիզնեսի ոլորտին առնչվող կանանց, այս անգամ նրա ստուդիական ֆոտոշարքում դերասանուհի Շողեր Թովմասյանն է` Գրիշա Աղախանյանի կինը։
Շողեր Թովմասյանը
BRAVO.am-ի հետ զրույցում Շողերը նշել է, որ ամուսինը նկարահանմանը ներկա չի եղել, սակայն կադրերի վերջնական ընտրությունը միասին են կատարել.«Մեր սրտով ֆոտոշարք է. շեշտը դրված է կերպարների վրա։ Հեշտությամբ աշխատեցինք. եթե ուրիշների մոտ չորս ժամ եմ լուսանկարվել, նա մեկ-երկու ժամում ստացավ ցանկալի արդյունքը»։
Շողերը հայտնել է, որ Թատերական ինստիտուտն ավարտելուց հետո որոշել է բժիշկ դառնալ: Նա ցանկանում է ուսանել Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում.«Հուսով եմ` սեպտեմբերից կհաճախեմ դասերին։ Երեխա ունենալն ինձ չի խանգարի. տղայիս խնամքի հարցում օգնողները շատ են, արդեն մեծ է, մանկապարտեզ է հաճախում»։
Շողեր Թովմասյանը
Թե ինչու է որոշել պլաստիկ վիրաբույժ դառնալ, Շողերը պատասխանել է.«Համոզված եմ, որ կաշխատեմ, որովհետեւ բժշկության մեջ վաղուց խորացած եմ, այդ ոլորտում եմ պատկերացնում իմ գործունեությունը։ Մանկությանս չիրականացած երազանքը քիչ-քիչ կատարվում է։ Դերասանությունը եւս սիրում եմ, եթե հետագայում կարողանամ համատեղել, նաեւ կխաղամ: Արդեն երկու առաջարկ ունեմ»։
BRAVO.am
Լուսանկարները՝ Արվին Քոչարյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: