Դերասանուհի Միլենա Վարդանյանն ամուսնու՝ Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրների հետ վայելում է իտալական արձակուրդը: Ծննդյան տարեդարձը նա նշել է Վենետիկում եւ հիշարժան օրվա լուսանկարներով կիսվել սոցցանցային իր էջերում:
«Շնորհակալ եմ, սիրելիս, հեքիաթային ծննդյան տոնի համար»,- գրել է Միլենա Վարդանյանը:
Դերասանուհին եւ Կանադայի դեսպանն ամուսնացել են նախորդ տարվա նոյեմբերին: Վարդանյանը BRAVO.am-ին պատմել է, որ Էնդրյու Թըրներն իրեն ամուսնության առաջարկություն է արել առաջին հանդիպումից մեկուկես ամիս անց:
«Ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ: Ծանոթությունից անմիջապես հետո Էնդրյուն ինձ ճաշի հրավիրեց, երկար զրուցեցինք ու հասկացանք, որ կյանքի նկատմամբ նույն հայացքներն ունենք, միանման սկզբունքներ ու, առհասարակ, մեր ընդհանրությունները շատ են: Բավական կարճ շփումից հետո առաջինն իր զգացմունքների ու մտադրությունների մասին խոստովանեց»,- պատմել է դերասանուհին:
Զրույցն ամբողջությամբ կարդացեք այստեղ:


×
2,705






