BRAVO.am-ը դեռ 2010 թվականին պատմել էր, որ երգչուհի Շուշան Պետրոսյանն ու ամերիկաբնակ երգիչ Նորոն որոշել են դուետով հանդես գալ: Երգը, որ նրանք կներկայացնեն, կոչվում է “Շուտով”, շուտով պատրաստ կլինի նաեւ այս զուգերգի տեսահոլովակը:):
Շուշան Պետրոսյանը
“Երգը հայրենիքի մասին է, կարոտի, այն մարդկանց, ովքեր իրենց տնից հեռու են ապրում”,-մեզ հետ զրույցում նշել է Նորոն ու տեղեկացրել, որ տեսահոլովակի ռեժիսորը Կարեն Ստեփանյանն է. “Նկարահանումներն ընթանում են թե′ Հայաստանում, թե′ Միացյալ Նահանգներում”:
Նորոն
BRAVO.am-ին Շուշան Պետրոսյանն ասել է, որ դուետի առաջարկը ստացել է Նորոյից.“Համաձայնեցի, որովհետեւ թեման շատ մոտ է հայերիս: Կարոտ, հայրենիքում թողած ընկերներ, որդուն պանդխտության ճանապարհող մոր աչքեր: Պանդխտությունը կարծես չի ուզում թողնել հայերիս”:
Շուշան Պետրոսյանը "Շուտով" տեսահոլովակի նկարահանումներին
Երգչուհին, խոսելով տեսահոլովակի մասին, հետեւյալն է նշել.“Ես Հայաստանում եմ, իսկ Նորոն այն պանդուխտն է, որի հուշերում անընդհատ հայրենիքն է, ընկերները, տունը, բակը: Կարոտն ու սերը սրտում` նա հիշում է իր հայրենիքի ամեն մի անկյունը”:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի /Bravo.am/
Լուսանկարները` Նորոյի եւ Շուշան Պետրոսյանի անձնական արխիվից եւ Ռոբերտ Ղեւոնդյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: