Շուշաննա Թովմասյանը նոր է վերադարձել Սանկտ Պետերբուրգից, որտեղ վայելում էր իր հանգիստը, սակայն ամառային գույներով եւ տրամադրությամբ ֆոտոշարքը, որ ներկայացնում ենք այսօր, արվել է Հայաստանում` մինչ դերասանուհու արձակուրդի մեկնելը:):
Շուշաննա Թովմասյանը
Ֆոտոշարքի մասին
Բնության գրկում նկարահանում իրականացնելու մտահղացումն իմ պրոդյուսեր Լիլիթ Ամիրգուլյանինն է, ով էլ ընտրել էր նկարահանման վայրը:
Այս անգամ համագործակցել եմ դիզայներ Անահիտ Սիմոնյանի հետ: Շատ հեշտ եւ հաճելի էր մեր համատեղ աշխատանքը: Շնորհակալ եմ նրա տրամադրած գեղեցիկ զգեստների համար: Դիմահարդարումը վստահել էի Սյուզաննա Աղաբեկյանին, իսկ վարսահարդարումը` Նարինե Ներսեսյանին:
Լուսանկարները հեղինակել է Տուշո Բարսեղյանը: Իրականացրել ենք նաեւ տեսանկարահանում. ֆոտոշարքի վիդեո-տարբերակը եւս պատրաստ է:
Շուշաննա Թովմասյանը
Ամառը վայելելու մասին
Հուլիս-օգոստոս ամիսներին կարողացել եմ լիարժեք հանգստանալ: Սիրում եմ երկար քնել, ինչը չի հաջողվում աշխատանքային ամիսներին, հետեւաբար առաջինը, որը արել եմ, լրացրել եմ քնիս պակասը: Իսկ արդեն մնացած ժամանակս տրամադրել եմ ակտիվ հանգստին, այցելել եմ քաղաքի տեսարժան վայրեր: Ատրակցիոնների սիրահար եմ, առիթը բաց չթողեցի ադրենալին ստանալ ամենատարբեր ատրակցիոններից:):
Հաճելիորեն զարմացա, երբ խանութներից մեկի դրամարկղի մոտ ռուս մի կին ճանաչեց ինձ` ասելով.“Դուք հայազգի դերասանուհին եք, այդպես չէ՞”:
Շուշաննա Թովմասյանը
Աշխատանքային նորություններ
Շուտով կրկին հեռուստաէկրանին կլինեմ: Պատրաստվում ենք “Տնփեսա” սիթքոմի 3-րդ եթերաշրջանին: Անակնկալներ շատ են լինելու. հեռուստադիտողն ինձ կտեսնի բոլորովին այլ կարգավիճակում:
Շատ ուրախ եմ, որ ելույթ եմ ունենալու նաեւ ռուսաստանաբնակ հայերի համար. Հոկտեմբերի 25-ին Մոսկվայի Կրեմլի դահլիճում մասնակցելու եմ “Euromusic Entertainment”-ի եւ “Արմենիա TV”-ի կողմից համատեղ կազմակերպվող “Tashi-Show”-ին: Նշեմ, որ հումորային համերգին մասնակցելու են հայկական շոու-բիզնեսի գրեթե բոլոր ներկայացուցիչները:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Տուշո Բարսեղյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: