×


Շուշաննա Թովմասյանն ինքնասպան լինելու մտադրություն չունի :)

Տեղի էլեկտրոնային մամուլում կեղծ տեղեկություն պարունակող հրապարակումներ են հայտնվել, որոնց թեման “Դժվար ապրուստ” հեռուստասերիալից հայտնի դարձած Շուշաննա Թովմասյանի ինքնասպան լինել-չլինելու հարցն է:

Շուշաննա Թովմասյանը


BRAVO.am-ի հետ զրույցում սերիալային դերասանուհին իր զարմանքն է հայտնել, որ լրատվամիջոցները կարող են հիմք ընդունել “ֆեյսբուքյան” ոչ պաշտոնական որեւէ էջի կամ օգտատիրոջ տարածած գրություն.“Ինչպես կարելի է հավատալ նման սուտ եւ կեղծ հայտարարության: Իմ նոր լուսանկարներն ու ինձ հետ կապված ցանկացած հավաստի լուր երկրպագուներս կարող են գտնել ավելի քան 7000 “լայք” ունեցող պաշտոնական էջումս”:

Շուշաննա Թովմասյանը


Շուշաննա Թովմասյանը նաեւ հետեւյալն է ասել.“Այն բոլոր ստահոդ լուրերը կամ հայտարարությունները, որոնք տարածվում են կեղծ Շուշաննա Թովմասյանների էջերից, ինձ հետ բոլորովին կապ չունեն: Ես, իհարկե, չեմ պատրաստվում ինքնասպան լինել: Ավելին` զբաղված եմ աշխատանքով, որի փակագծերը կբացեմ առաջիկա 1 ամսվա ընթացքում”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Սերբոյանի եւ Շուշաննա Թովմասյանի “ֆեյսբուքյան” էջից

Կարդալ ավելին

Quality Sign BW