×


Շուշաննա Թովմասյանը՝ նոր աշխատանքի, ընտանիքի եւ մայրանալու մասին

Շուշաննա Թովմասյանը մոտ մեկ ամիս է ներկայանում է որպես հաղորդավարուհի՝ MOTV հեռուստաընկերությամբ վարելով «Good Morning, Հայաստան» առավոտյան ծրագիրը: Դերասանուհու հետ խոսել ենք ոչ միայն նոր աշխատանքի, այլեւ ամուսնությունից հետո փոխված կյանքի եւ ընտանիքի համալրման մասին:

«Իմ կուրսղեկ Գայանե Առաքելյանը, իմանալով, որ հաղորդավարուհի են փնտրում, առաջարկում է իմ թեկնածությունը, որից հետո գլխավոր պրոդյուսերը կապ է հաստատում, խոսում եւ համաձայնության ենք գալիս, հաջորդ օրվանից աշխատանքի եմ անցնում»,- պատմել է Շուշաննան:


Առավոտյան ծրագիրը երկուշաբթի-ուրբաթ օրերին է հեռարձակվում, իսկ դերասանուհին ներկայանում է զույգով՝ Լաուրայի, Լիլիթի, կամ Լեւոնի հետ. «Շատ լավ երիտասարդ անձնակազմի հետ եմ աշխատում, պոզիտիվը շատ է: Ինձ շատ լավ եմ զգում հաղորդավարուհու դերում, քանի որ սա այն է, ինչ ի սկզբանե ուզել եմ, պարզապես այնպես էր ստացվել, որ ինձ որպես դերասանուհի ավելի շուտ ճանաչեցին: Ժամանակին սովորել եմ Երգի պետական թատրոնում, կարելի է ասել, ծանոթ եմ հմտություններին, իսկ մնացածն էլ գործնական աշխատանքի ընթացքում եմ փորձում քաղել: Ի վերջո, թե´ դերասանուհու, թե´ հաղորդավարուհու աշխատանքը տեսախցիկի հետ է կապված, պարզապես մեկի ժամանակ պետք է չնկատես դրա գոյությունը, իսկ մյուսի ընթացքում՝ աշխատես դրա հետ»:

Անդրադառնալով ռեժիսոր ամուսնու՝ Վահե Սայանի կարծիքին, նա ասել է. «Վահեի կարծիքն ինձ համար առաջնային է, նա համար մեկ քննադատն է: Ամենավատն այն է, որ նա հենց առաջին թողարկումը նայեց, որից հետո, ի ուրախություն ինձ, ասաց, որ լեզուն, խոսքը լավն է, ինչն ինձ Աստված տվել չի խնայել»:


Շուշաննայից հետաքրքրվել ենք՝ արդյոք ամուսնությանը հաջորդած դադարը միտումնավոր էր: «Իրականում մոտ երկու ամիս պետք էր կյանքիս նոր փուլին հարմարվելու համար, որից հետո հատուկ ինչ-որ բան չեմ արել չերեւալու համար, պարզապես համացանցում այս շրջանում այնքան էլ ակտիվ չեմ: Իսկ ընտանեկան կյանքին, կարծում եմ, հեշտ ես հարմարվում, եթե ձեր դուետը գործում է, իրար օգնում եք, հոգսերն էլ ավելի հեշտ են թվում, քանի որ դա սիրելի մարդու համար ես անում»,-ասել է նա ու, խոսելով ընտանիքի համալրման մասին, նշել. «Չեմ ճանաչում մի զույգի, ով չմտածի ընտանիքի համալրման մասին, մենք էլ ամեն բան թողնում ենք Աստծո հույսին»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Շուշաննայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW