Շատերն են նշում, որ նախորդ տասնամյակներում ապրող ու ստեղծագործող կուռք համարվող կանանց համեմատ Քիմ Քարդաշյանի տաղանդը խամրում է: Քիմը չի էլ ցանկանում մրցել նրանց հետ, փոխարենը` ցուցադրում է կերպարանափոխվելու վարպետությունը: Ռեալիթի-շոուների 31-ամյա թագուհին որոշել է մարմնավորել մեկ այլ` դիսկո-երաժշտության թագուհի Դայան Ռոսին:
Դայանա Ռոսը
Քիմը նախկինում արդեն ոգեշնչվել է երկու լեգենդար դերասանուհիներով` Մերիլին Մոնրոյով ու Սոֆի Լորենով: Նա լուսանկարվել էր համապատասխան կերպարներով` մեկ անգամ նույնիսկ դեղին կեղծամով: Բայց նախկինում նրա կերպարը այդքան ընդգծված չէր, որքան այս անգամ:
Քիմ Քարդաշյանը դեղին կեղծամով
Քիմի հետ աշխատել է լուսանկարիչ Հայփ Ուիլյամսը: Բացի լուսանկարները տեղադրելուց, Քիմը նաեւ մի փոքրիկ գրություն է թողել երկրպագուների համար` «սիրում եմ սանրվածքս»: Չափազանց ընդգծված շպարը, արհեստական թարթիչներն ու անբնական մազերը Քիմին անճանաչելի են դարձրել:
Քիմ Քարդաշյանը Դայան Ռոսի կերպարով
Բայց Քիմն այսքանով չի սահմանափակվել: Նա որոշել է միեւնույն ժամանակ ցուցադրել, որ կարող է լինել բնական ու գեղեցիկ, քնքուշ ու սիրելի: Այսպիսով, գեղեցկուհին տեղադրել է նաեւ առանց շպարի սեւ եւ սպիտակ լուսանկար, ինչպես նաեւ Քանյա Ուեսթի հետ գրկախառնություններ:):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: