Հայտնի եւ սիրված զույգերի սիրո պատմություններն այսուհետ կարող ես ընթերցել BRAVO.am-ում: Փետրվարի 14-ին աշխարհի սիրահարները նշում են Սուրբ Վալենտինի օրը: Տոնի խորհրդով այսօր ներկայացնում ենք ամենառոմանտիկ, զգացմունքային ու երջանիկ ավարտով պատմություններից մեկը` գեղեցկուհու ու հրեշի սիրո հեքիաթը:):
Գեղեցկուհին եւ հրեշը
Լինում է, չի լինում, մի տգեղ պառավ է լինում, որին եսասեր եւ անսիրտ արքայազնը դուրս է հանում սեփական դղյակից` թույլ չտալով տաքանալ ցուրտ ձմռան գիշերով: Պառավը խորհուրդ է տալիս արտաքինով չդատել իրեն, քանի որ իրական գեղեցկությունը հոգում է թաքնված: Գեղեցկուհու կերպարանք ստացած ծեր կինը պատժում է արքայազնին` նրան դարձնելով հրեշ:
Մոգական ուժ ունեցող պատիժն արքայազնը կրելու էր 21 տարի` մինչ այն պահը, երբ կսովորի սիրել եւ տեսնել իրական գեղեցկությունը: Իսկ մարդկային կերպարանքը վերագտնելու ամենից կարեւոր նախապայմանը հետեւյալն էր` սիրվել որեւէ մեկի կողմից: 21-րդ տարին է մոտենում ավարտին, հրեշի վերածված արքայազնն էլ կորցնում է կախարդանքից ազատվելու հույսը:
Գեղեցկուհին եւ հրեշը
Բել է այն գեղեցկուհու անունը, որն իր հայրիկի` Մորիսի հետ ապրում է ֆրանսիական փոքրիկ գյուղում: Նա խելացի է, բարեկազմ, գեղեցիկ, աղջկան նաեւ տարօրինակ են համարում գրքերի հանդեպ ունեցած կրքի պատճառով: Մեկ օր, Բելի հայրը` որը հայտնի է իր հայտնագործություններով, որոշում է ցուցադրել հերթական նորարարությունը գյուղի շուկայում: Ճանապարհին նրա վրա են հարձակվում գայլերը, որոնցից փախչելով` Մորիսն ապաստարան է գտնում հրեշի դղյակում:
Բելը, տեսնելով մենակ վերադարձած ձիուն եւ հասկանալով, որ հայրը կորել է, գնում է նրա հետքերով: Հենց ձիու օգնությամբ` աղջիկը հայտնվում է հրեշի դղյակում եւ վերջինիս համոզում ազատ արձակել հորը` փոխարենը պատանդ պահելով իրեն:
Գեղեցկուհին եւ հրեշը
Ժամանակի ընթացքում հրեշն ու գեղեցկուհին սիրահարվում են միմյանց, եւ կախարդված արքայազնը սկսում է ավելի մարդկային վարքագիծ դրսեւորել: Հենց այդ ընթացքում գեղեցկուհին տեսնում է հրեշի այն կողմը, որը տարիներով փակ է եղել բոլորի համար:
“Գեղեցկուհին ու հրեշը’’ Ուոլթ Դիսնեյ ընկերության անիմացիոն մուլտֆիլմերից է: Ցուցադրության պրեմիերան տեղի է ունեցել 1991 թվականի նոյեմբերի 22-ին Միացյալ Նահանգներում: Մուլտֆիլմը նկարահանվել է Ժաննա-Մարի Լոպրենս դե Բոմոնի հեղինակած հեքիաթի հիման վրա: 2002 թվականին ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը գրանցել է ֆիլմը որպես մշակութային մեծ նվաճում:
Գեղեցկուհին եւ հրեշը
Բելին հավերժ սիրող համագյուղացի Գաստոնը Մորիսի հրահանգով գալիս է հրեշին սպանելու: Մենամարտի ընթացքում դանակի մահացու հարված ստացած հրեշին փրկում է Բելը` հասցնելով խոստովանել իր սերը: Նա վերածվում է գեղեցիկ արտաքինով արքայազնի: Գեղեցկուհին ու “հրեշը’’ ամուսնանում են, ապրում երկար, համերաշխ եւ մահանում են նույն օրը:
“Գեղեցկուհին ու հրեշը’’ առաջին անիմացիոն ֆիլմն է, որը նոմինացվել է “Օսկար’’ մրցանակի` լավագույն ֆիլմ անվանակարգում: Այն հեղինակավոր այս մրցանակին է արժանացել “Լավագույն երաժշտական հավաքածու’’ եւ “Լավագույն երգ’’ անվանակարգերում` ֆիլմի վերջում հնչող “Beauty and The Beast’’ երգի համար, որը կատարում են Սելին Դիոնն ու Պիբո Բրայսոնը: Երգն առաջարկում ենք լսել ստորեւ:
Նկատեք ներքին գեղեցկությունը, գտեք Ձեր արքայազնին կամ գեղեցկուհուն, սիրեք ու եղեք սիրված: Շնորհավոր բոլորի տոնը:)
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: