Հոլիվուդի գլխավոր սրտակերներից ծագումով իսպանացի դերասան Անտոնիո Բանդերասը պատրաստվում է ստանձնել մեծագույն նկարիչ Պաբլո Պիկասոյի դերը Կառլոս Սաուրայի “33 օր’’ ֆիլմում:
Անտոնիո Բանդերասը
“Պիկասոյի կերպարը երկար ժամանակ է` հետապնդում է ինձ, իսկ ես մշտապես մերժել եմ մարմնավորել նրան: Նա մեծագույն հարգանքի է արժանի, ինքս էլ Մալագայից եմ եւ ծնվել եմ Պիկասոյի ծննդավայրից չորս կանգառ հեռավորության վրա”, -նշել է Բանդերասը:
“33 օր’’ ֆիլմը ներկայացնում է նկարչի հուզական աշխարհը, երբ աշխատել է իր ամենահայտնի նկարներից “Գերնիկա”-ի վրա: Այս կտավը Պիկասոյի ռեակցիան է 1937 թվականին Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում նացիստների կողմից Գերնիկա քաղաքի ռմբակոծմանը:
Պաբլո Պիկասոն
Ֆիլմի նկարահանման ընթացքում Կառլոս Սաուրան կհամագործակցի իսպանացի պրոդյուսեր Էլիաս Քերեհետայի հետ: Սցենարի համահեղինակն է ֆրանսիացի գրող Լուի Չարլզ Սիրժակը: Լուրեր են պտտվում, որ նախագծին կմիանա նաեւ օսկարակիր կինեմատոգրաֆիստ Վիտորիո Ստորարոն: Ֆիլմի բյուջեն կազմում է մոտավորապես 7,9 միլիոն դոլար:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` www.variety.com


×
6,840






