Մերի Մնջոյանի, Նարեկ Մակարյանի, Գրիգոր Կյոկչանի, Սրբուհի Հովհաննիսյանի եւ մյուսների “The Voice”-ային կյանքին հետեւելիս նրան տեղում հայտնվելու ցանկություն ես ունեցել, ուրեմն այս նորությունը հենց քեզ համար է:): Հոկտեմբերին "Արմենիա" հեռուստաընկերության եթերում կմեկնարկի “Հայաստանի ձայնը” նախագծի երկրորդ եթերաշրջանը:
\"Հայաստանի ձայնը\" առաջին եթերաշրջանի հաղորդավարներ Ռաֆայել Ղազանչյանը եւ Նազենի Հովհաննիսյանը
Այս շոուն հիսունից ավելի երկրում ռեյտինգային ցուցակների առաջատարն է: “The Voice”-ի հայկական տարբերակը եւս համապատասխանում է միջազգային ձեւաչափին եւ վերահսկվում է արտասահմանյան գործընկերների կողմից: Ի դեպ, նոր եթերաշրջանում նախագծի մասնակիցներին եւ հեռուստադիտողներին մի շարք նորություններ են սպասվում:
“Հայաստանի ձայնը” նախագծի քասթինգ պրոդյուսեր եւ երաժշտական մասի պատասխանատու Ալեքսանդր Մհերյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ փոխվել է մարզիչների կազմը.“Նրանց անունները կհրապարակենք ավելի ուշ: Նոր եթերաշրջանը լի կլինի անակնկալներով: Խոստանում ենք նոր շունչ ու նոր հնարավորություններ մրցակիցների համար: “Հայաստանի ձայնը” դպրոց է, որը կարճ ժամանակահատվածում մեծ փորձ ու գիտելիքներ է փոխանցում մասնակիցներին”:
Առաջին \"Հայաստանի ձայն\" Մաշա Մնջոյանը
Ալեքսանդրը նաեւ հավելել է, որ “Մանկական Նոր ալիք”-ի մեր մասնակցին աջակցելու նպատակով այս օրերին Ղրիում է գտնվում առաջին “Հայաստանի ձայն” Մաշա Մնջոյանը, որը երաժշտական տաղանդ ունեցողներին հորդորում է անպայման մասնակցել նախագծի նախընտրական փուլերին եւ հաջողություն է մաղթում:):
“Հայաստանի ձայն”-ին կարող են մասնակցել 16 տարեկանը լրացած անձինք, որոնք ունեն ձայնային բացառիկ տվյալներ. ոճային սահմանափակում չկա: Հայտերը կընդունվեն մինչեւ օգոստոսի 25-ը: Նախընտրական լսումներին մասնակցության համար գրանցվեք այստեղ` http://www.armeniatv.am/thevoice/ կամ էլ անձնագրով եւ մեկ լուսանկարով ներկայացեք “Արմենիա” հեռուստաընկերություն(Եղվարդի խճուղի 1):
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` “Հայաստանի ձայնը” նախագծի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: