×


Ով է ավտոմեքենա նվիրել Իննա Խոջամիրյանին

Իննա Խոջամիրյանն այսօր դարձել է 23 տարեկան: Անմոռանալի օրվա մասին դերասանուհին պատմել է BRAVO.am-ին եւ նշել` ինչն է ամենից շատ ուրախացրել իրեն:

«Անակնկալների շարան եմ ունեցել. կեսգիշերին մտա հյուրասենյակ, մտերիմ ընկերներս դիմավորեցին` բազկաթոռի, բազմոցի, դռան հետեւից հայտնելով: Մինչեւ լոգանք էի ընդունում, եկել էին մեր տուն, շարվել-տեղավորվել:): 1 ժամ անց ծաղրածուն ժամանեց` այլ հերոսների հետ, բարձր երաժշտությամբ, ծաղիկ-փուչիկով։ Բացարձակ անսպասելի էր, եւ այդպես էլ չիմացա մտահղացման հեղինակին, եւ թե ով էր ուղարկել հերոսներին, բայց շնորհակալ եմ շատ»,-ասել է հոբելյարը:

Իննա Խոջամիրյանը


Իննան առաջինը BRAVO.am-ին է պատմել նաեւ մեծ ձեռքբերման մասին. «Անակնկալների շարքում, ինչ խոսք, առանձնացավ ծնողներիս նվերը: Չնայած` մասամբ անակնկալ համարել չի էլ կարելի, քանի որ ընտրությունը ես եմ արել։): Նրանք նոր ավտոմեքենա նվիրեցին: Փոխանակ ես իրենց իմ ծննդյան առթիվ նվեր անեմ, ամեն անգամ իրենք են մի նոր ու հրաշալի բան մտածում:)»:

Նա անպատասխան չի թողնի որեւէ շնորհավորանք.«Վաղ առավոտից անասելի գեղեցիկ ու անհամար շնորհավորանքներ եմ ստացել: Ներողություն եմ խնդրում կանխավ, եթե ոմանց չեմ պատասխանել կամ անհասանելի եմ եղել։ Բոլորին մեկ առ մեկ կարձագանքեմ, ուղղակի այսօր ուզում եմ լուռ մնալ մի փոքր:)»:


Իննա նշել է նաեւ, որ բարձր տրամադրություն ունի.«Չգիտեմ` ինչու, ասում են, թե տխուր եմ կամ տրամադրություն չունեմ: Այդպես չէ: Պարզապես մենք սովոր ենք ծննդյան օրը քեֆ-ուրախության վերածելու, չեզոք վերաբերմունքը կասկածի տեղիք է տալիս: Իմ տրամադրությունը լավ է, ես լավ եմ ու երջանիկ»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Իննայի անձանական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին