Երաժիշտների համերգային գործունեությանը հետեւող “Pollstar” ընկերությունը հրապարակել է 2011 թվականին ամենից շատ շրջագայություններ իրականացրած արտիստների անունները:
U2 խումբը
Ցուցակը գլխավորել է իռլանդական “U2”-ն. խմբի ֆրոնթմեն Բոնոն ընկերների հետ 34 համերգ է տվել: Շրջագայությունների արդյունքում տղաները վաստակել են 231,9 միլիոն դոլար` վաճառելով 2.3 միլիոն տոմս: 2011 թվականի օգոստոսին “360 Degree” կոչվող շրջագայությունը ճանաչվել է ամենահաջողվածը երաժշտական արդյունաբերության մեջ:
Ցուցակի երկրորդ հորիզոնականը բրիտանական “Take That” խմբինն է, որը վերամիավորվել էր հատուկ շրջագայելու համար: Կայացած 25 համերգի արդյունքում խումբը վաստակել է 224 միլիոն դոլար:
Երրորդ հորիզոնականում է “Bon Jovi”-ն`58 համերգից ստացած 148,8 միլիոն դոլարով: Նշենք, որ դեկտեմբերի սկզբին “Billboard”-ը հրապարակեց շրջագայողների սեփական ցուցակը, որը եւս գլխավորում է “U2”-ն, “Bon Jovi”-ն երկրորդն է, իսկ “Take That”-ը` երրորդը: Ի դեպ, վաստակած գումարների չափը, որոնք ներկայացրել է ամսագիրը, եւս տարբերվում է:
Թեյլոր Սվիֆթը
Շրջագայողների տասնյակը ներկայացնում ենք ստորեւ`
1. U2 - 231,9 միլիոն դոլար
2. Take That - 224 միլիոն դոլար
3. Bon Jovi – 184,8 միլիոն դոլար
4. Թեյլոր Սվիֆթ – 104,2 միլիոն դոլար
5. Ռոջեր Վոթերս – 103,6 միլիոն դոլար
6. Էլթոն Ջոն – 102,7 միլիոն դոլար
7. Ռիհաննա – 90 միլիոն դոլար
8. Քենի Չեսնի – 84,6 միլիոն դոլար
9. Շադե – 83,3 միլիոն դոլար
10. Փոլ ՄաքՔարթնի – 79,2 միլիոն դոլար
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Lenta.ru
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: