×


Ովքե՞ր են միլիարդատեր նախանձելի փեսացուները:)

“Արքայազնի” փնտրող աղջիկներ, ուշադրություն, “Forbes” ամսագիրը հրապարակել է գեղեցիկ սեռի ներկայացուցիչների պոտենցիալ զոհերի ցուցակը:): Եվ այսպես, ներկայացնում ենք ամենահարուստ փեսացուներին:

Մարկ Ցուկենբերգը


Երիտասարդ եւ ամենահարուստ “արքայազնի” անունը շատերի համար կանխատեսելի է` Մարկ Ցուկենբերգ: Նա առավել հայտնի է Դեւիդ Ֆինչերի “Սոցիալական ցանց’’ ֆիլմի, ինչպես նաեւ իր մասին պատմող մի քանի գրքերի շնորհիվ: 21 տարեկանում այս գրավիչ, համեստ երիտասարդը վաստակել է 17,5 միլիարդ դոլար: Բայց մի շտապեք շատ ուրախանալ, Մարկն ընկերուհի ունի:):

Էդուարդո Սավերինը


Ի դեպ, Մարկի նախկին գործընկերներ Դասթին Մոսկովիցն ու Էդուարդո Սավերինն ավելի քիչ գումար են հասցրել կուտակել. առաջինը`  3,5, իսկ երկրորդը` 2 միլիարդ դոլար: Բայց դե միլիարդը մնում է միլիարդ:):

Ալեխանդրո Սանտո Դոմինգոն


Կոլումբացի մեծահարուստի որդի Ալեխանդրո Սանտո Դոմինգոն 35 տարեկանում հասցրել է կուտակել 9,5 միլիարդ դոլար: Նա գարեջուր արտադրող ընկերության, հեռուստատեսային մեծ ցանցի, անտառային ընկերության եւ այլ բիզնեսների բաժնետեր է: 

Շոն Փարքերը


Շոն Փարքերը ոչ միայն ամենահարուստ մարդկանցից մեկն է, որը արդեն հասցրել է կուտակել 2,1 միլիարդ դոլար, այլ նաեւ գիշերային կյանքով ապրող անձնավորություն:): Ժամանակին նա “Ֆեյսբուք”-ի նախագահն էր, այժմ զբաղվում է տարաբնույթ ներդրումներով:

Ռոբերտ Պերան


35-ամյա Ռոբերտ Պերան “Apple” ընկերությունում ինժեներ էր, որին հաջողությունը չափազանց ուշ ժպտաց: Մեկ օր նա որոշեց անլար ցանցերի համար սարքավորումներ արտադրող իր սեփական ընկերությունը բացել ու դարձավ միլիարդատեր` 1,5 միլիարդ դոլարով:

Մաքսիմ Նոգոտկովը


35-ամյա ռուս բիզնեսմեն Մաքսիմ Նոգոտկովը հայտնի է որպես խանութների ցանցի եւ բանկի սեփականատեր: Ու չնայած՝ նրա 1 միլիարդը շատ համեստ է թվում տվյալ ցանկում, բայց ամեն ինչ դեռ առջեւում է:

Առաջարկում ենք մասնակցել ստորեւ ներկայացված հարցմանը, որը, բնականաբար, հումորային է:):


Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Forbes

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW