×


Ովքե՞ր են ջերմացրել Սիրուշոյին, Սյուզանին, Անդրեին եւ Զառային:)

Ամանորին հաշված օրեր են մնացել, Երեւանի մանկապարտեզները հանդեսներով ճանապարհում են տարին, իսկ երբ տասնյակ երեխաներ հավաքվում են Նոր տարվա նախաշեմին, ուրեմն տոնական հեքիաթն ապահովված է:):  

Սիրուշոն հանդեսին մասնակցող փոքրիկի հետ


Երեւանի թիվ 194 դպրոցում օրերս տեղի ունեցած հանդեսին մասնակցել են Երեւանի բոլոր համայնքների մանկապարտեզները` Սյուզան Մարգարյանի “Նոր տարի” ձայնասկավառակի երգերի  հիման վրա ներկայացնելով բեմականացումներ:

Հանդեսի սկզբում ներկաներին հյուրընկալվել են Ձմեռ պապն ու Ձյունանուշը, հետո նաեւ որպես ժյուրիի անդամներ երեխաներին հյուր են եկել Սյուզան Մարգարյանը, Անդրեն, Զարուհի Բաբայանը եւ Սիրուշոն:  

Սյուզան Մարգարյանը հանդեսին մասնակցող փոքրիկի հետ


Ամանորյա հանդեսին հաղթողներ ու պարտվողներ չկային, ժյուրին էլ այն կարծիքին էր, որ երեխաների միջեւ մրցակցությունն ավելորդ է: “Բոլորն այնքան լավն են, որ հնարավոր չէ առանձնացնել”, - նշել է Սյուզան Մարգարյանը, իսկ Սիրուշոն հետեւյալն է նշել. “Ավելի լուրջ համերգներին այսպես չեն պատրաստվում, ինչպես երեխաներն էին պատրաստվել իրենց ելույթին”:

“Երբ երգ ես գրում ինքդ քեզ համար այլ է, երբ այն հնչում է ուրիշների՝ հատկապես երեխաների շուրթերից, ջերմ զգացողություն է: Երբեք չես կարող կռահել՝ որ երգը կսիրվի: Ուրախ եմ, որ երեխաները սիրել են այս երգերը: Իսկապես տոն է բոլորիս համար, երբ մենք նստած ենք, երեխաները երգում են: Կարծում եմ, եթե նրանց կողմից հետաքրքրություն չլիներ, չէին սովորի”, - BRAVO.am-ին ասել է Սիրուշոն:

Զարուհի Բաբայանն ու Անդրեն


Անդրեն հիացած էր փոքրիկների կատարումներով, ծնողներին մաղթել է շատ զավակներ, իսկ Զարուհի Բաբայանը շնորհավորել է ներկաների Նոր տարին, մյուսների հետ դիտել երեխաների կատարումները:

Հանդեսին հաջորդել է նվերների հանձնումն ու շնորհակալագրերի բաժանումը: Ներկաների համար նաեւ ելույթ է ունեցել 10-ամյա Տաթեւ Ենգիբարյանը` կատարելով “Հայերեն” երգը: Ամանորյա միջոցառման ավարտին երգիչները լուսանկարվել են փոքրիկների հետ, առաջարկում ենք դիտել ֆոտոշարքը:):

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին