×


Ո՞ր դերասանին է փորձում գայթակղել Ռիհաննան

Այս շրջանում Ռիհաննայի կյանքը պարզապես լի է իրադարձություններով: Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում երգչուհին զբաղվել է “Ծովային պայքար’’-ի գովազդային արշավով: Նշենք, որ այս ֆիլմում Ռիռին ստանձնել է իր դեբյուտային դերը: Հիմա էլ այլ աստղերի հետ մեկնել է մասնակցելու “Coachella’’ փառատոնին, որը տեղի կունենա կալիֆոռնիական համանուն հովտում:

Ռիհաննան հանգստանում է կալիֆոռնիական հովտում


“Թվիթեր”-ի իր էջում երգչուհին տեղադրել է բավական անկեղծ մի քանի լուսանկար՝ ցույց տալու, որ հրաշալի ժամանակ է անցկացնում ու վայելում հանգիստը: Իհարկե, Ռիռին բաց չի թողել լուսանկարներում կիսամերկ հանդես գալու եւ մարմինը ցուցադրելու առիթը:):

Իսկ մինչ աղջիկը հանգստանում է, իր մտերիմները  շտապում են հայտնել, որ երգչուհուն այս օրերին իրականում այլ բան է հետաքրքրում, իսկ ավելի հստակ` վերջերս իր կնոջից` Դեմի Մուրից բաժանված դերասան Էշթոն Քաթչերը:

Դերասան Էշթոն Քաթչերը


“Ռիհաննան գիտի, որ միակը չէ, որի հետ հանդիպում է Էշթոնը, բայց այս փաստն ավելի է բորբոքում երգչուհու հետաքրքրությունը: Նա ավելի մեծ ջանքեր է գործադրում դերասանին գրավելու համար’’,- պատմել է երգչուհուն մոտ գտնվող աղբյուրը:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik

Կարդալ ավելին

Quality Sign BW