«Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում երեկ «4 դաշնամուր՝ մեկ բեմում» խորագրով երեկոն էր։ Հայաստանի պետական կամերային նվագախմբի համար սա հերթական, բայց ոչ սովորական համերգ էր։ Նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի հրավերով Հայաստան էին ժամանել դաշնակահարուհի Գլորիա Կամպաները/Իտալիա/, դաշնակահարներ Տրիստան Պֆաֆֆը/Ֆրանսիա/ եւ Ֆրանսուա-Գզավյե Պոազան/Շվեյցարիա/:
Վահան Մարտիրոսյանը եւ Գլորիա Կամպաները
Համերգի մեկնարկից րոպեներ առաջ BRAVO.am-ը ետնաբեմում լուսանկարել է իրենց բեմելին սպասող վիրտուոզ դաշնակահարներին, որի ընթացքում Վահան Մարտիրոսյանը ֆրանսերենով խորհուրդ էր տալիս չլարվել եւ հարկ եղած դեպքում իրեն նայել։ Ծրագրում հնչել են Բախի եւ Վիվալդիի չորս դաշնամուրի կոնցերտները, Մորիս Ռավելի «Բոլերո»-ն, Ֆրանսիս Պուլենկի կոնցերտը երկու դաշնամուրի համար, որը Վահան Մարտիրոսյանը մշակել էր չորս դաշնամուրի համար, նաեւ հնչել են այլ փոխադրումներ։
Կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը
Վահան Մարտիրոսյանը նշել է, որ ընկերացել եւ մտերմացել է դաշնակահարների հետ: Նա պատմել է, թե ինչպես է ծնվել այս համերգի գաղափարը.«Այն ծագեց Շվեյցարիայում, երբ փառատոնի ժամանակ չորս դաշնակահարով կատարեցինք Բախի` 4 դաշնամուրի համար գրված կոնցերտը։ Մեծ հաջողություն ունեցավ, ինչից մենք էլ էինք զարմացած եւ որոշեցինք համերգ ունենալ նաեւ այստեղ։ Հրաշք էր, որ չորսս էլ կարողացանք ազատ լինել այս օրը, քանի որ ժամանակի սղությունը խնդիրներից մեկն է։ Ուզում ենք ավանդական դարձնել, տեսնենք՝ երրորդ անգամ երբ կանենք»:
Ֆրանսուա-Գզավյե Պոազան, Գլորիա Կամպաները եւ Տրիստան Պֆաֆֆը
«4 դաշնամուր՝ մեկ բեմում» խորագրով առաջին համերգի մասին կարդացեք այստեղ:
BRAVO.am
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/BRAVO.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: