BRAVO.am-ն այս տարեսկզբին տեղեկացրել էր, որ “Ինչ են անում տղամարդիկ” կատակերգության հեղինակները որոշել են թողարկել ֆիլմի երկրորդ մասը եւ սաունդթրեքերի հարցում կրկին կհամագործակցեն հումորիստ-երաժիշտ Գարիկ Պապոյանի հետ: Այսօր արդեն դերասանական կազմին վերաբերող նորություն է տարածել “Կոմսոմոլսկայա պրավդա”-ն:
Սարիկ Անդրիասյանը
Ֆիլմի տեսարաններից մեկում հանդես է գալիս 90-ականների սեքս-խորհրդանիշ Պամելա Անդերսոնը, որին նկարահանումներին հրավիրելու գաղափարը ռեժիսոր եւ սցենարի համահեղինակ Սարիկ Անդրեասյանին է, իսկ իրականություն է դարձել երկարատեւ բանակցությունների արդյունքում:):
Պամելա Անդերսոնը
Գլխավոր հերոսի դերակատար Թաիր Մամեդովը խոստովանել է, թե անգամ չի էլ երազել, որ Պամելան երբեւէ կլինի իր խաղընկերուհին.“Երկար եմ պատրաստվել` կրկին դիտելով իր մասնակցությամբ բոլոր ֆիլմերը, սերիալներն ու տեսահոլովակները: Նա մինչ օրս էլ սեքսուալ ու գրավիչ է: Մեր տեսարանն ուրախ եւ զգացմունքային է ստացվել”:
Թաիր Մամեդովը
“Ինչ են ուզում տղամարդիկ 2” ֆիլմի նկարահանումների հիմնական մասն ընթացել է Լոս Անջելեսում: Պրեմիերան նախատեսված է 2015 թվականի հունվարի 1-ին:
BRAVO.am
Աղբյուրը` kp.ru


×
6,749





