Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ տեղի ունեցած համերգային երեկոն նվիրված էր մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի 95-ամյակին եւ կրում էր «Քեզ համար, Հայաստան» խորագիրը։
Շառլ Ազնավուրի 95-ամյակին նվիրված երեւանյան համերգին
Ֆրանսիայից Հայաստան էին ժամանել ճանաչված երգիչներ Պատրիկ Ֆիորին, Հելեն Սեգարան, Լեա Կաստելը, Սլիմանը, Րաֆֆի Արտոն։ Նրանք հնչեցրին կատարումներ ինչպես իրենց, այնպես էլ Շառլ Ազնավուրի երգացանկից։ Արտիստները հանդես եկան նաեւ Հայաստանի վաստակավոր դուդուկահար Կամո Սեյրանյանի հետ համատեղ կատարումներով։
«Շառլի երգերը հավերժական են։ Դրանց ուղերձները փոխանցվում են մի քանի սերունդներով, հասնում մեզ եւ կշարունակվեն նաեւ մեզնից հետո»,-BRAVO.am-ի հետ զրույցում նշեց ֆրանսահայ երգիչ Պատրիկ Ֆիորին, որ կատարեց Ազնավուրի երգացանկից «Un vie d'amour»-ը եւ Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմի սաունդթրեքը։
Պատրիկ Ֆիորին
Համերգի ընթացքում հանդիսատեսն ականատես դարձավ նաեւ երգի պրեմիերայի։ Առաջին անգամ հնչեց Ազնավուրի խոսքերով եւ փարիզաբնակ երգահան Մարինե Գյուլումյանի երաժշտությամբ գրված «Կլեոպատրա» երգը՝ Ամալյա Մարգարյանի կատարմամբ։
Արտիստներին նվագակցում էր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
Լեա Կաստելը
Տեքստը` Գայանե Ենոքյանի /Bravo.am/
Լուսանկարները` Ագապե Գրիգորյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: