Փարիզի հանրահայտ Փոքր պալատը, կառուցվելով 1900 թվականի համաշարհային մեծ ցուցահանդեսի նպատակով, 1902 թվականին դառնում է թանգարան: Մշտական հավաքածուին զուգահեռ այստեղ կազմակերպվում են բացառիկ ժամանակավոր ցուցահանդեսներ: «Արվեստանոցում» խորագիրը կրող ցուցահանդեսն առաջարկում է թանգարանի այցելուներին թակել արվեստանոցների դռները եւ բացահայտել այնտեղ տիրող գաղտնիքները:
Պիկասոյի արվեստանոցում
Ցուցադրված ավելի քան 400 լուսանկարներն, ինչպես նաեւ քանդակներն ու տեսանյութերը տեղափոխում են դիտողին մեկ այլ իրականություն` ականատես դարձնելով արվեստի բուն արարման գործընթացին: Էնգր, Պիկասո, Մատիս, Բուրդել, Բրանկուզի, ինչպես նաեւ Միքել Բարչելո, Ջեֆ Քունս, Ռոն Մուեկ եւ բազմաթիվ այլ տաղանդների աշխարհները մեզ են ներկայանում ոչ պակաս հայտնի լուսանկարիչների աչքերով:
Մատիսի արվեստանոցում
Ցուցադրությունը հնարավորություն է տալիս մի կողմից տեսնել «արվեստանոց» երեւույթի փոփոխությունը 19րդ դարի վերջից մինչեւ մեր օրերը, եւ մյուս կողմից մտորել լուսանկարչության զարգացման եւ փոփոխման գաղափարի շուրջ:
Մարկ Շագալի արվեստանոցում
Հետաքրքիր է նաեւ ինտերակտիվ խաղը, որն այցելուին հնարավորություն է տալիս դառնալ ցուցահանդեսի վիրտուալ կուրատոր եւ փոփոխել ցուցադրված նմուշները: «Արվեստանոցում» ցուցահանդեսի շնորհիվ արվեստագետն ու դիտորդը, կարծես, մտերմանում եւ հայտնվում են մեկ հարթության վրա:
Սալվադոր Դալին եւ Գալան
Ցուցահանդեսը կգործի Փարիզի Փոքր պալատում մինչեւ հուլիսի 17ը:
Պատրաստեց Լիլիթ Սոխակյանը/Bravo.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: