Քաղաքի արվեստասեր հասարակությունը երեկ` նոյեմբերի 2-ին, հավաքվել էր “Դալան” ցուցասրահում, քանի որ հենց այնտեղ տեղի ունեցավ նկարիչ Պոնչիի` Արմեն Պրոյանի անհատական ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսը նկարչի թվով երրորդն է Հայաստանում: Նախորդը կայացել է “Բյուրոկրատ” գրախանութում, որին BRAVO.am-ը նույնպես անդրադարձել է:
Պոնչին` Արմեն Պրոյանը
Այս անգամ Պոնչին ներկայացրել է 21 աշխատանք, որոնք աչքի են ընկնում վառ գույներով, հետաքրքիր հերոսներով ու թեթեւ, հեքիաթային տրամադրություններով: Հետաքրքրվեցինք` կտավների հերոսներ կանա՞յք, կենդանինե՞րն են ոգեշնչում Արմեն Պրոյանին, թե՞… “Խոսքերով չեմ կարող ասել, թե ինչից եմ ոգեշնչվում. եթե կարողանայի բառերով արտահայտվել, գիրք կգրեի, հաստատ չէի նկարի”:
Պոնչիի կտավներից
Պոնչին նկարչությամբ սկսել է զբաղվել 12 տարեկանից: Ավարտել է Երեւանի գեղարվեստի ակադեմիան: Սկզբանական շրջանում աշխատել է որպես անիմատոր: Ուղիղ 12 տարի նա չի ապրել հայրենիքում. 1997-ին մեկնել է Հունաստան` վերադառնալով 2009-ին. “Ես երեւանցի եմ ու այստեղ էլ պետք է ապրեմ ու ստեղծագործեմ”:
Անիտա Հախվերդյանը եւ Պոնչին` Արմեն Պրոյանը
“Չեք պատկերացնի` ինչքան ուրախացանք, երբ իմացանք, որ Արմենը վերադառնում է”, -BRAVO.am-ի հետ զրույցում նշել է հաղորդավարուհի, երգահան Անիտա Հախվերդյանը, որը նկարչի վաղեմի ընկերներից է ու նույնպես ներկա էր ցուցահանդեսի բացմանը. “Նա ինքնատիպ անձնավորություն է, ինչը շատ պարզ արտացոլված է իր նկարներում, ու բացի այդ չափազանց պայծառ մարդ է: Երեւանն Արմենի նման մարդկանց կարիք ունի”:
Պոնչիի կտավներից
Արմեն Պրոյանի ինքնատիպ աշխատանքներին մոտիկից ծանոթանալ ցանկացողները կարող են մինչեւ նոյեմբերի 12-ն այցելել “Դալան” ցուցասրահ:
Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: