×


“ՊրոժեկտորՓերիսՀիլթոն”-ը մարեց. Գարիկ Մարտիրոսյանը նոր աշխատանք ունի

Ռուսական Առաջին ալիքով այլեւս եթեր չի հեռարձակվի “ՊրոժեկտորՓերիսՀիլթոն” հաղորդումը: Այս մասին հայտարարել է հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը` որպես պատճառ նշելով Գարիկ Մարտիրոսյանի եւ Սերգեյ Սվետլակովի` “ТНТ” հեռուստաալիքի հետ պայմանագրեր կնքելու հանգամանքը:

“ՊրոժեկտորՓերիսՀիլթոն" հաղորդումն այլեւս եթեր չի հեռարձակվի


“Դեռեւս ամռանն ինձ զանգահարեց “Գազպրոմ-մեդիա հոլդինգի” տնօրեն Նիկոլայ Սենկեւիչը ու հայտնեց, որ Սերգեյն ու Գարիկն այլեւս չեն մասնակցի “ՊրոժեկտորՓերիսՀիլթոն” հաղորդմանը, որովհետեւ նոր պայմանագրեր են կնքել այլ հեռուստաալիքի հետ: Ես խնդրեցի, որ բացառության կարգով նրանք մասնակցեն Առաջին ալիքի միայն մեկ հաղորդման նկարահանումներին, սակայն նա մերժեց”,-ասել է Կոնստանտին Էռնստը:

“ՊրոժեկտորՓերիսՀիլթոն" հաղորդումն այլեւս եթեր չի հեռարձակվի


Ռուսական Առաջին ալիքի գլխավոր տնօրենը նաեւ հավելել է հետեւյալը. “Շատ եմ ցավում, որ փակում ենք նախագիծը, որը արժանացել է մեր եւ հանդիսատեսի համակրանքին: Որոշեցինք չփոխարինել հաղորդավարներին, որովհետեւ նրանք կարծես “The Beatles” խումբը լինեն` անփոխարինելի են: Շնորհակալ ենք Սերգեյին եւ Գարիկին այն դրայվի եւ էներգիայի համար, որ փոխանցել են մեզ այսքան ժամանակ ու նորանոր հաջողություններ ենք մաղթում նոր աշխատավայրում”:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Kommersant.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW